Լրահոս
Օրվա լրահոսը

Գյումրու ծննդատանը ռեկորդային քաշով տղա է ծնվել (Ֆոտոշարք)

Հոկտեմբեր 10,2017 16:50

Քիչ առաջ Գյումրու ծննդատանը 5 կիլոգրամ 400 գրամ քաշով տղա է ծնվել։ Aravot.am-ի հետ զրույցում Շիրակի մարզի գլխավոր մանկաբարձ-գինեկոլոգ Ֆելիքս Գրիգորյանն ասաց, որ նա համարվում է «հսկա պտուղ», նման ծնունդները հազվադեպ են, տարվա ընթացքում կարող է 1-2 նման դեպք լինել։

Ծննդատան տնօրեն Վարդան Սարգսյանն էլ տեղեկացրեց, որ երեխան ծնվել է բնական ճանապարհով, մայրը նորմալ վիճակում է։ «Այնպես չէ, որ նման քաշով երեխաներ ամեն օր ծնվում են, նրա քաշը մեզ համար էլ էր յուրահատուկ, մենք շատ ենք ունեցել 4 կիլոգրամ 8 գրամ, 4 կիլոգրամ 9 գրամ քաշով երեխաներ, բայց 5 կիլոգրամից ավելի ծնունդների մատների վրա կարելի է հաշվել։ Գիտեք, որ երեկ ծննդատանը եռյակ աղջիկներ էին ծնվել, այսօր 1 կիլոգրամ 500 գրամ քաշով աղջկան դրեցինք մեր այս նորածին տղայի կողքին, իսկական հսկան ու մատնաչափիկը լինեն։ Մի խոսքով, Տորք Անգեղ է մեր տղան», -կատակեց ծննդատան տնօրենը։

Նորածնին անվանակոչել են Արամ, նրանք Շիրակի մարզի Անիի տարածաշրջանի Ձիթահանքով գյուղից են։ 31-ամյա Շախոյան Ամալյան արդեն երրորդ անգամ է մայրանում․ փոքրիկը 5-ամյա եղբայր ու 4-ամյա քույր ունի։

Տան միակ աշխատողը հայրն է՝ Համլետ Աբրահամյանը, որն արտագնա աշխատանքի է մեկնում Ռուսաստանի Դաշնություն։ Նա այժմ դրսում է։

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031