Լրահոս
Օրվա լրահոսը

Մեղադրյալների կյանքից

Ապրիլ 11,2000 00:00
Bant

Ե՛վ ԼՂՀ-ի, ե՛ւ Հայաստանի

ԼՂՀ նախագահ Արկադի Ղուկասյանի դեմ մահափորձի առնչությամբ կալանավորված Էդվարդ Վերդյանը, նրա մերձավորների հավաստիացումների համաձայն, տեղափոխվել է հիվանդանոց։ Ըստ լուրերի, նրա մոտ ի հայտ է եկել սրտային անբավարարություն։ «Ազատություն» ռ/կ-ի Ստեփանակերտի թղթակցի հաղորդման համաձայն՝ բժշկական որեւէ իրավասու հաստատություն այս առնչությամբ որեւէ պարզաբանում չի արել։

Շարունակվում են հակասական տեսակետներ հնչել, թե որքանով է ապահովված մարտի 22-ի գործով կալանավորվածների պաշտպանների լիարժեք գործունեության իրավունքը։ Սամվել Բաբայանի կնոջ՝ Իրինա Բաբայանի ԼՂՀ գլխավոր դատախազին ուղղված բողոքի դիմումի առնչությամբ, որում նա պահանջում էր, որ իր ամուսնու պաշտպանին հնարավորություն տան տեսակցել պաշտպանյալի հետ՝ ԼՂՀ դատախազության լիազոր ներկայացուցիչը զարմանք է արտահայտել։ Կրկին հավաստվել է, որ Սամվել Բաբայանը լիովին օգտվում է պաշտպանների ծառայությունից։ Երեւանից հրավիրված փաստաբան Նիկոլայ Բաղդասարյանն «Ազատություն» ռ/կ-ի թղթակցի հարցին, թե արդյոք հանդիպե՞լ է իր պաշտպանյալին, պատասխանել է, թե մտադրություն չունի բացահայտել նախաքննության գաղտնիքները։ Նաեւ հայտնել է, թե առհասարակ գերադասում է մամուլի հետ շփումներ չունենալ։ ԼՂՀ իրավապահ մարմինների մի ներկայացուցիչ բացահայտել է, որ լրագրող Վահրամ Աղաջանյանին նշանակվել է լրացուցիչ 5-օրյա վարչական կալանք։ Ենթադրվում է, որ մինչ այդ դատարանը կլսի նրա գործը։

«Ինտերպոլով» միջազգային հետախուզում է հայտարարված Վանո Սիրադեղյանի նկատմամբ։ Ապրիլի 8-ին հերթական անգամ խուզարկել են նրա տունը։ Այս անգամ՝ շներով։

ՀՀՇ վարչության փոխնախագահ Անդրանիկ Հովակիմյանը վստահություն է հայտնել, թե իշխանություններն ամեն ինչ կանեին, որ Վանո Սիրադեղյանը չկարողանար հեռանալ հանրապետությունից. «Եթե այս 1 շաբաթվա ընթացքում ոչ մի կապ չի եղել Սիրադեղյանի հետ, ապա շատ հավանական է, որ իշխանությունները գիտեն՝ նա որտեղ է եւ ուղղակի պահվում է առանց հասարակությանը տեղյակ պահելու»:

Ա. Ի.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2000
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930