Լրահոս
Օրվա լրահոսը

Կինս երեխաներիս տեղափոխեց Երեւանի թիվ N դպրոցը: Առաջին իսկ մուտքս դպրոց՝ ուսուցիչների ու հայերեն սակ

Հոկտեմբեր 03,2001 00:00

Դու տղամարդ ես. ենթակա ես գնդակահարության Կինս երեխաներիս տեղափոխեց Երեւանի թիվ N դպրոցը: Առաջին իսկ մուտքս դպրոց՝ ուսուցիչների ու հայերեն սակավ ու վատ խոսող տնօրենի կողմից ընդունվեց թշնամաբար: Անիմաստ եւ անօգուտ էր այդ «ուսուցիչներին» որեւէ բան բացատրելը, որ ես զրկված չեմ ծնողական իրավունքներից, որ չկա իմ եւ երեխաներիս շփումն արգելող որոշում կամ վճիռ, որ ունեմ գոնե նույնքան իրավունք, որքան երեխաների մորական պապը, որին կարելի էր նրանց հետ ժամերով մնալ դպրոցում, իսկ ես դպրոցի առջեւով անգամ չպետք է անցնեի: Այդ «ուսուցիչներն» ու հայերեն վատ խոսող տնօրենը, ինչպես նաեւ այդ դպրոցում աշխատող կրթության եւ գիտության նախարարության աշխատակից Նուրիջան Մանուկյանը, կաղապարված լինելով բակերում բամբասող տգետ մարդակույտերի իրավագիտակցությամբ, պատրաստ էին (եւ են) ամեն սադրանքի, վիրավորելու, միայն թե կամակատարի հնազանդությամբ կատարեին երեխաներիս մորական կողմի ցանկացած ներկայացուցչի յուրաքանչյուր քմահաճույքը եւ արգելեին մուտքս դպրոց՝ անգամ հետաքրքրվելու նրանց դասերով: Այդ «ուսուցիչները» չէին խորշում բացահայտորեն խոստովանելուց, որ ամենեւին էլ մտահոգված չեն իրենց սաների հոգեվիճակով, ճակատագրով: Միայն իրենց գլուխները հանգիստ լինի: Միայն մի անգամ տնօրենը «մտահոգվեց»՝ մեջբերում անելով իր իմացած «օրենսգրքից»(՞). «Օրենքով սահմանափակվում է հոր եւ երեխաների շփումը: Օրենքով արգելվում է նաեւ, ասենք, աշխատանքի բերումով ընտանիքից 5 տարի բացակայած հոր եւ երեխաների հաճախակի շփումը: Դա վնաս է երեխաներին»: Իմացա՞ք: Եվ այդ «մանկավարժները» սերունդ են «դաստիարակում»: Ըստ ՀՀ ամուսնության եւ ընտանիքի օրենսգրքի 76-րդ հոդվածի՝ խնամակալության ու հոգաբարձության հանձնաժողովը պարտավոր է հետազոտել երեխաների դաստիարակությունը ստանձնելու պահանջ ներկայացնող անձանց կենսապայմանները եւ եզրակացություն տալ դատարանին երեխաների առավել նպատակահարմար բնակավայրի վերաբերյալ, բայց դա գրեթե չի արվում եւ սարքված «եզրակացությունը» ոչ մի կապ չի ունենում օրենքի եւ տրամաբանության հետ: Այս անգամ էլ նույնը: Առանց երկար-բարակ մտածելու՝ Արաբկիրի խնամակալության եւ հոգաբարձության հանձնաժողովը (նախագահ՝ Վ. Մշեցյան, քարտուղար՝ Հ. Սառիկյան) կայացրեց որոշում՝ ավելի ճիշտ վերցրեց դարակում շարված պատրաստի ձեւաթղթերի (բլանկ) տրցակից հերթականը, որտեղ գրված է. «Երեխաների խնամքը հանձնել մորը, հոր համար նշանակել տեսակցություն՝ այսքանից այսքանը» եւ պարզապես լրացրեց իմ եւ կնոջս անունները: (Հորը հանդուրժված տեսակցության ժամերը կախված են նվաճված համակրանքից): Ու սկսվեց չհասկացվածության շարանը: Ես խնդրում էի վկայակոչել օրենքի որեւէ դրույթ, որով առաջնորդվել է հանձնաժողովը, իսկ նրանք, թե. «Էս երկրի պատմության մեջ տեսել ե՞ս, որ երեխաներին հորը հանձնեն, մենք ուրիշներին 2-3 ժամ ենք տալիս, քեզ 2.5 օր ենք տվել, փոխանակ շնորհակալ լինես, դժգոհում ե՞ս…»: Ի՞նչ երկիր, ի՞նչ պատմություն, ի՞նչ հանձնել, ի՞նչ նշանակել… Նման սահմանափակ եւ կողմնակալ մտածելակերպով քանի՜-քանի հոր ու երեխաների են իրարից կտրել ու դեռ կտրելու այդ հանձնաժողովները: Իմ ու երեխաներիս վերաբերյալ կայացրած որոշումների ու եզրակացության ընդհանուր առմամբ 1 էջանոց գրության մեջ հանձնաժողովը թույլ է տվել իրավաբանական եւ տրամաբանական առնվազն8230 26 սխալ: Այսքան սխալներով ոչ մի աշակերտ չէր կարողանա անգամ երազել հաջորդ դասարան փոխադրվելու մասին: Առաջին ատյանում հինգ նիստով ավարտվեց այս գործը, որի ընթացքում պարզորոշ երեւում էին Կ. Ստեփանյանի՝ թե՛ որպես ծնողի, թե՛ որպես քաղաքացու, թե՛ որպես դատավորի մարդկային ապրումները: Դատարան ներկայացան խնամակալության ու հոգաբարձության հանձնաժողովի 4 անդամներ՝ պաշտպանելու իրենց «եզրակացությունը»: Չորսից եւ ոչ մեկը չկարողացավ պատասխանել տվածս ոչ մի հարցի, չկարողացան նույնիսկ ասել, թե ինչ տարիքի են երեխաներս, սովորո՞ւմ են արդյոք, եւ որտե՞ղ: Մինչդեռ նրանք երեխաներիս վերաբերյալ 3 գրություն էին կազմել: Իսկ երբ խնդրեցի մեկնաբանել «խնամք» եւ «տեսակցություն» բառերը, հանձնաժողովի նախագահ, նախկինում փոխնախարար Վ. Մշեցյանը պատասխանեց. «Խնամք ասելով՝ հասկանում ենք դաստիարակել, տանել թատրոն եւ այլն: Տեսակցել՝ նշանակում է ման տալ, տանել զբոսայգի եւ այլն, եւ ղեկավարվել ենք բոլոր հոդվածներով, որոնք վերաբերում են խնամքին ու տեսակցությանը»: ՏԻԳՐԱՆ ՄՈՍԻՆԵԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել