Լրահոս
Օրվա լրահոսը

«Գազան» հրապարակը

Հունվար 01,2012 21:33

Գոռոցներ, հայհոյանքներ, կրակոցներ: Շփոթված քայլում եմ ու չեմ հասկանում` ինչ է կատարվում, ամեն ինչ սեւ է, բոլորը չար են, կատաղած են, բոլորից վախենում եմ: Ես ամենեւին էլ չէի նկարագրում ահաբեկչություն, այլ Ամանորի գիշերը Հանրապետության հրապարակում: Ցանկությունս մեծ էր Ամանորի գիշերը հայտնվել քաղաքի կենտրոնում, ու տարին սկսել  ավելի յուրօրինակ: Հավատացնում եմ, հույսերս արդարացվեցին:  Ոտքս դրեցի հրապարակ, ու մի տղա ընկավ  վրաս:  Մեկը գոռում է, մյուսը` վազում, մի երրորդն էլ բողոքում ու հայհոյում:  Ու հետաքրքիրն այն է , որ ամբողջ քաղաքում չես կարող գտնել գոնե մեկ աղջիկ: Բոլորը սեւ են, ու բոլորը տղա: Գոռում են. «Հաղթանակ…10ա»: Ու կողքիդ պայթյուն ես լսում, այլ էլ ինչ պայթյուն: Քաղաքի (և ոչ միայն) տղաների նպատակը մեկն էր` «հառփել» ու գոռալ, այլ էլ Հանրապետության հրապարակում: Մոռացա մի բան. ամեն 10 մետր հեռավորության վրա մի խումբ սեւազգեստներ հարցեր են «լուծում»: Ես գտա մի աղջիկ, ով ինձ պես սարսափած տեսք ուներ: Հասմիկն էր. կարծում եմ արժե անուններով խոսել. «Ես կարծում էի` զարգացել ենք, բայց էսօր համոզվեցի , որ սխալվել եմ»,- ասաց նա:

Սարսափած` Մելանյա Հարությունյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031