Լրահոս
Օրվա լրահոսը

Ուկրաինացի պատգամավորը ռուս պատգամավորին ռինգ է հրավիրել

Հունվար 07,2012 11:41

Ուկրաինացի գերծանր քաշային բռնցքամարտիկ Վիտալի Կլիչկոն, որ վերջին տարիներին սկսել է ակտիվորեն քաղաքականությամբ զբաղվել եւ գլխավորում է «УДАР» (Ուկրաինայի դեմոկրատական ռեֆորմների Ալյանս) կուսակցությունը, նկատի առնելով, որ ոչ պակաս հայտնի ռուսաստանցի բռնցքամարտիկ Նիկոլայ Վալուեւը դեպտեմբերին «Միավորված Ռուսաստան» կուսակցությունից դարձել է ՌԴ պետդումայի պատգամավոր, ձեռնոց է նետել նրան՝ առաջարկելով հանդիպել ռինգում:

Վիտալին անգամ այդ մենամարտի կարգախոսն է որոշել՝ «Պատգամավորների ճակատամարտ»: Կլիչկո ավագը հավատացած է, որ այդ մենամարտը ոչ միայն նախադեպը չունեցող հանդիսականներ կհավաքի, այլեւ պատասխան կտա Ուկրաինայի եւ Ռուսաստանի բռնցքամարտիկների միջեւ ուժեղագույնին որոշելու հավերժական հարցին:
Ի դեպ, Վալուեւի՝ Պետդումայում ունեցած անհարմարությունների մասին: Դահլիճում նրան հատկացված սովորական աշխատանքային բազկաթոռը շատ փոքր էր, ինչը խանգարում էր օրենսդրական գործունեությամբ զբաղվելուն: Վալուեւվն էլ պատվիրել ու տեղադրել է իր չափերին համապատասխան աթոռ:

Պատգամավոր Դմիտրի Ռագոզինը նկարել է այն եւ դրել «Twitter»-ի իր էջում ու գրել, որ այն դարձել է Դումայի ամենատեսարժան «վայրը»: Պատգամավորները սիրով նկարվում են այդ աթոռին ստած՝ համեմատելու իրենց եւ «Արեւելքի հսկայի» չափերը:
  Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031