ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը հանդես է եկել մեկնաբանությամբ` Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի երեկ Բաքվում կայացած կառավարության նիստում ԼՂ հիմնախնդրի առնչությամբ արած հայտարարության վերաբերյալ: Վերջինս մասնավորապես ասել էր` կգա օրը, երբ ադրբեջանական դրոշը կծածանվի Ստեփանակերտում եւ Շուշիում: Էդուարդ Շարմազանովը այս առնչությամբ ասել է. «Եթե Ալիեւ կրտսերը շատ է ուզում Ստեփանակերտում տեսնել ադրբեջանական դրոշ, ապա դրան հասնելու համար կա միայն մեկ ճանապարհ` դիվանագիտական հարաբերությունների հաստատում Արցախի անկախ հանրապետութան հետ, որի արդյունքում Բաքվի ԼՂՀ դեսպանատան շենքում կծածանվի Արցախի անկախ հանրապետության դրոշը, իսկ ԼՂՀ մայրաքաղաք Ստեփանակերտում հարեւան Ադրբեջանի դեսպանատան շենքին կարող են տեղադրել իրենց դրոշը: Կարծում եմ` ուշ թե շուտ Արցախից արեւելք ընկած երկրում կգիտակցեն, որ ԼՂՀ միջազգային ճանաչումն այլընտրանք չունի»:
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: