Լրահոս
Օրվա լրահոսը

Ողբերգական դեպք Շիրակի մարզում. ականի պայթյունից մահացել է 2 երեխա

Ապրիլ 07,2013 15:48

Քիչ առաջ ողբերգական դեպք է տեղի ունեցել Շիրակի մարզում:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը shamshyan.com-ում, ժամը 12:40-ի սահմաններում ոստիկանության Շիրակի մարզային վարչության Ախուրյանի բաժին ահազանգ է ստացվել , որ Հովհանի և Վահրամաբերդ գյուղերի միջև ընկած տարածքում՝ ռուսական զորքերի տանկային հրաձգարանի տարածքում, մահացած երխաներ կան:

Ֆոտոլրագրողը հայտնում է, որ նշված վայր են ժամանել ոստիկանության Ախուրյանի բաժնի օպերատիվ խումբը՝ Ախուրյանի ոստիկանապետ Գևորգ Թադևոսյանի գլխավորությամբ:
Ժամանել են նաև ոստիկանության քննչական գլխավոր վարչության Շիրակի մարզի քննչական բաժնի Ախուրյան քննչական բաժնի քննիչները՝ քննիչ Արթուր Այվազյանի գլխավորությամբ:

Օպերատիվ-քննչական խումբը նշված հատվածում հայտնաբերել է Վահրամաբերդ գյուղի բնակիչներ, 15-ամյա Մուշեղ Գևորգյանի և 12-ամյա Արթուր Մկրտչյանի դիերը:

Ըստ Գ Շամշյանի՝ երեխաները ոչխարի հոտը արածացնելուց են եղել, երբ տանկային հրաձգարանի տարածքում պայթուցիկ զինամթերք են հայտնաբերել, ինչից հետո առաջացել է պայթյուն, ինչի հետևանքով էլ տեղ է ունեցել ողբերգությունը:

Գ. Շամշյանը հայտնում է որ նշված տարածքը 45 տարով վարձակալական հիմունքներով տրամադրվել է ՌԴ զինված ուժերին:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930