Asparez.am. 07/34 տեղամասում` 37 մանկապարտեզ, Սիլիկյան թաղամաս, ընտրակաշառք են բաժանում:
07/14 տեղամասում` 80 նախակրթարան, ՀՀԿ երկու ներկայացուցիչներ միաժամանակ գտնվում են տեղամասում եւ հրամաններ տալիս հանձնաժողովի անդամներին: Նախագահը հրաժարվում է արձանագրել այս խախտումը:
13/30 տեղամասում` 107 դպրոց, հանձնաժողովի քարտուղարը հրաժարվում է գրանցել խախտման վերաբերյալ դիտորդի մեկնաբանությունը:
12/22 տեղամասում` 142 նախակրթարան, տնտեսական եւ սոցիալական իրավունքի կենտրոն ՀԿ-ի տեղական դիտորդը ներկայանում է որպես ՀՀԿ ներկայացուցիչ: Դիտորդը ձայնագրել է զրույցը: Հանձնաժողովի նախագահը հրաժարվում է կազմել արձանագրություն:
08:56-ի դրությամբ բազմաթիվ ահազանգեր կան 8, 12 ընտրատարածքների տեղամասերից, որ անձնագրերում դրված կնիքների թանաքը արագ ցնդում է կամ հեշտությամբ սրբվում են:


















































