Լրահոս
Օրվա լրահոսը

Բուդաղյանների հարազատները նոր մանրամասներ են պատմում հունիսի 1-ի իրադարձությունների մասին

Հունիս 06,2013 12:42 Share

Երեկ Սյունիքի մարզպետարանը հունիսի 1-ին Սյունիքի մարզպետ Սուրեն Խաչատրյանի տան մոտ հնչած կրակոցների վերաբերյալ հաղորդագրություն է տարածել, ըստ որի՝ մարզպետարանի ներկայացուցիչները մարզպետի գորիսյան բնակարանում դիտել են դեպքի բուն ընթացքի տեսագրությունը, որում ձայնագրություն չկա:  «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում Բուդաղյանների հարազատները նախ դատապարտեցին Սյունիքի մարզպետարանի տարածած հաղորդագրությունը՝ այն համարելով խիստ կողմնակալ գնահատական:

Տեսագրությունը դիտել են հարազատներից մի քանիսը: Նրանց պատմելով՝ կադրերից ակնհայտ երևում է, որ Արտակ Բուդաղյանն ընդհանրապես զինված չի եղել, ավելին՝ նրա զենքը տանն է եղել: Մասնավորապես, հաղորդագրության այն հատվածը, որում նկարագրվում է, որ մեքենայից իջնում է գնդապետ Արտակ Բուդաղյանը (հավաքվածներից մի քանի մետր հեռու) և անմիջապես կրակ է բացում, չի համապատասխանում իրականությանը։ Արտակը իջել է, մոտեցել Զարզանդին և Սուրեն Խաչատրյանի որդուն, ըստ ամենայնի՝ Արտակի և կանգնածների միջև երկու րոպե հայհոյախառն զրույց է եղել:

«Երբ Ավոն իջել է, սկսել են նրա վրա կրակել, Ավոյին կրակել են հինգ անգամ, «սետկա» են սարքել, ըստ ամենայնի՝ կրակել են թե՛ ներսից, թե՛ դրսից: Կադրերից ակնհայտ երևում է, որ Զարզանդը և Սուրիկի տղան կրակել են, իսկ թե հետևից ով է կրակել Ավոյի վրա՝ կադրում չի երևում»,- պատմեցին հարազատները:

Ի դեպ, հարազատներին ցույց տված կադրերում որևէ տեղ չի երևացել Սուրեն Խաչատրյանը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Anna says:

    Ցավակցում ենք Բուդաղյանների ընտանիքին: Կիսում ենք ձեր վիշտը, համբերություն ձեզ:

Պատասխանել Anna

Օրացույց
Հունիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930