«Ադրբեջանում գերության մեջ գտնվող հայ զինվոր Հակոբ Ինջիղուլյանի հետ պետք է կազմակերպվի հանդիպում՝ հայկական կողմի մասնակցությամբ»,- պնդում է իրավապաշտպան Լարիսա Ալավերդյանը: Այս պահանջով նա արդեն բազմիցս դիմել է միջազգային կառույցներին:
Որոշ փաստաբաներ գտնում են, որ Ինջիղուլյանի հետ հանդիպումը կարող է կազմակերպվել Մարդու իրավունքների եվրոպական դատարանի միջոցով: Մինչդեռ նրանց գործընկերներից փաստաբան Լիպարիտ Սիմոնյանն այս պահին բացառում է նման տարբերակը: Այն հնարավոր է համարում միայն գերևարված հայ զինվորին երրորդ երկիր տեղափոխելուց հետո:
Իսկ Լարիսա Ալավերդյանի կարծիքով` սպասել պետք չէ, գործընթացը լարված է, և դա պայմանավորված չէ այն հանգամանքով, որ Հակոբ Ինջիղուլյանին պարտադրել են անել իր կամքին հակառակ հայտարարություններ:
Ստեղծված իրավիճակում Լիպարիտ Սիմոնյանը ելք է համարում նաեւ պետական մակարդակով միջազգային հարթակներում խնդրի մասին բարձրաձայնելը: Զուգահեռ կարեւորում է նաեւ Կարմիր խաչի ակտիվությունը, որն այս պահին չկա;
Մանրամասն՝ կարդացեք այստեղ



















































Մեր ակտիվիստներն ինչո՞ւ են անտարբերության մատնել հայ զինվորի ճակատագիրը, ինչո՞ւ բողոքի ցույց չեն կազմակերպում Կարմիր խաչ կոչվածի մոտ:Հայ երիտասարդի ճակատագիրն էլ պակաս կարևոր չէ Փակ շուկայից: