Լրահոս
Օրվա լրահոսը

Կառավարության ծրագրի առաջին զոհը դարձավ ՕԵԿ խմբակցությունը. «Չորրորդ իշխանություն»

Մայիս 23,2014 11:50

Երեկ կառավարության ծրագրի քվեարկությունից առաջ ՕԵԿ խմբակցության պատգամավոր Կարեն Բոթոյանը պաշտոնապես հայտարարել է, որ դուրս է գալիս խմբակցությունից, այնուհետեւ կողմ է քվեարկել կառավարության ծրագրին։
«ՉԻ» – Փաստորեն, կառավարության ծրագրի առաջին զոհը դարձավ ՕԵԿ խմբակցությունը։ Այն որոշակիորեն սեկվեստրի ենթարկվեց։

Չնայած՝ այս հարցին կարելի է նայել այլ տեսանկյունից։ Եթե Կարեն Բոթոյանր գործել է որպես քաղաքական գործիչ, ապա նա փաստորեն դուրս է եկել ստվերից։ Որովհետեւ հոգով-սրտով հանրապետական էր, բայց ՕԵԿ խմբակցությունից էր, այսինքն՝ գործում էր ստվերում։ Իսկ եթե նա այդ քայլին դիմել է որպես գործարար, ապա ճիշտ հակառակն է՝ կառավարության ծրագրին կողմ է քվեարկել, որպեսզի մնա ստվերում։

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Չորրորդ իշխանություն» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031