Լրահոս
Օրվա լրահոսը

Հովիկ Աբրահամյանի հայտը. «Հայկական ժամանակ»

Մայիս 29,2014 11:46

Այսօր Սահմանադրական փոփոխությունների մասնագիտական հանձնաժողովը կշարունակի սահմանադրական հայեցակարգի նախագծի հանրային քննարկումները։

Հիշեցնենք. Սերժ Սարգսյանի հրամանագրով, նախագծի հրապարակման ժամկետը երկարաձգվել էր 2 ամսով եւ նոր ժամկետ սահմանվել հուլիսի 1-ը։ Քննարկման սեղանին է երկրում կառավարման համակարգի փոփոխության հարցը։ Մինչ իշխանությունը պաշտոնապես կհայտարարի, թե կառավարման ինչ մոդել է առաջարկում, մինչ քաղաքական կուլիսներում քննարկվում է, թե ով կարող է դառնալ Սերժ Սարգսյանի իրավահաջորդը, ով՝ վարչապետ, ով՝ ԱԺ նախագահ, նորանշանակ վարչապետ Հովիկ Աբրահամյանը կոնկրետ հայտ ներկայացրեց։ Անցյալ կիրակի Սաթիկ Աեյրանյանի «Ռ-էվոլյուցիա» հաղորդման ժամանակ հարցին՝ դուք 2018-ին, եթե մինչեւ վերջ պաշտոնավարեք, նախագահի թեկնածու առաջադրվելո՞ւ եք, Հովիկ Աբրահամյանը պատասխանեց. «Ոչ, իմ նպատակն է՝ 2017-ին ՀՀԿ-ն ունենա պառլամենտական մեծամասնություն եւ ունենալ վարչապետի պաշտոն»։ Կառավարման խորհրդարանական համակարգը, ինչպես հայտնի է, ենթադրում է սահմանափակ լիազորություններով նախագահ եւ ուժեղ վարչապետ, իսկ Սերժ Սարգսյանը, հիշեցնենք, 1.5 ամիս առաջ ասել էր. «Պաշտոնապես հայտարարում եմ, որ ես այլեւս երբեք չեմ առաջադրվելու ՀՀ նախագահի պաշտոնի համար։ Եթե վերջնական քննարկումների արդյունքում իմ ցանկությանը չհամապատասխանող ուղի ընտրվի, նկատի ունեմ պառլամենտական կառավարման մոդելը, ապա ես չեմ հավակնի նաեւ վարչապետի պաշտոնին»։ Ապագա վարչապետի պաշտոնի հայտ, փաստորեն, Հովիկ Աբրահամյանը ներկայացրեց։ Բայց արդյո՞ք նրան կհաջողվի դառնալ այդ թեկնածուն։ Այն, որ Աբրահամյանը ջանադրաբար աշխատում է այդ ուղղությամբ, ակներեւ է։ Նախօրեին մամուլում տեղեկություն հայտնվեց, որ վարչապետ դառնալուց հետո նա հանդիպել է Ռոբերտ Քոչարյանի հետ։ Սույն տեղեկությունը դեռ չի հաստատվել եւ ոչ էլ հերքվել է. Քոչարյանի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանին ուղարկած մեր հարցը դեռ անպատասխան է մնում։ Չի բացառվում, որ Քոչարյանն ու Աբրահամյանը քննարկել են քաղաքական ապագա դասավորվածությունը։ Հովիկ Աբրահամյանը փորձում է նաեւ համագործակցության եզրեր գտնել գրեթե բոլորի հետ ու հասնել նրան, որ ապագայում ընդունելի թեկնածու լինի բոլորի համար։

Լուսինե ԲԱՐՍԵՂՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական ժամանակ» թերթի այսօրվա համարում

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031