Դժվար է ասել՝ արդյո՞ք Միկոյանի արձանի տեղադրման նախաձեռնությունն այդպիսի մեծ հակազդեցության կարժանանար, եթե դա արվեր երկու տարի առաջ՝ երբ Հայաստանի իշխանությունները հստակորեն կողմնորոշված էին դեպի Եվրամիություն եւ մեր երկիրը կանգնած չէր նեոսովետական կայսրության մասնիկը դառնալու վտանգի առջեւ։ Անկեղծ լինելու համար պետք է նկատել, որ Միկոյանի դեմ խոսողներից շատերի շարժառիթները նաեւ քաղաքական են՝ պայմանավորված վերը նշված գործոնով։
Սակայն եթե նույն հանրապետականների, կամ հենց Միկոյանի ժառանգների եւ համակիրների համար թանկ էր պետական գործչի հեղինակությունն ու հիշատակը, ապա նրանք պարզապես չպետք է նախաձեռնեին այս գործընթացը։
Ի վերջո, ստալինյան ռեպրեսիաներին Միկոյանի մասնակցության մասին տարիներ ի վեր գիտեին թե՛ գիտական շրջանակներում, թե՛ բռնադատվածների ընտանիքներում, եւ առհասարակ՝ կարդացած, մտավորական շերտերում։
Սակայն այդ մասին առանձնապես չէր բարձրաձայնվում, եւ խորհրդային պետական գործչի հիշատակին որեւէ մեկը չէր դիպչում։ Հանրության լայն շերտերի համար Միկոյանը խորհրդային շրջանի կարեւորագույն գործիչներից էր, որի՝ հայ լինելու փաստից շատերը շոյվում էին եւ հպարտանում։ Իսկ նեղ գիտական շրջանակներն էլ պարզապես շատ չէին փորփրում անցյալն ու Միկոյանի հիշատակը հանգիստ էին թողել։
Կարդացեք նաև
Մինչդեռ Միկոյանի մահարձանը Երեւանի կենտրոնում տեղադրելու նախաձեռնությամբ հենց Միկոյանի ժառանգն ու այս գործընթացի մեջքին կանգնածները պատճառ հանդիսացան, որ խորհրդային գործչի անցյալի բոլոր սեւ էջերը վերհիշվեն եւ նրա հիշատակն անարգվի:
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում


















































