Լրահոս
Օրվա լրահոսը

Վարդան Ղուկասյան. «Ամենաշատը տանջվել եմ առաջինը ես, հետո՝ Սուրիկ Խաչատրյանը». 1in.am

Սեպտեմբեր 26,2014 00:20

Իսկ անձամբ Սուրիկ Խաչատրյանին ճանաչո՞ւմ եք, մտերի՞մ եք:

-Ճանաչում եմ, հարգում եմ, այո, մտերիմ եմ:

Իսկ մի՞թե նրա արած վատ արարքները չգիտեք:

-Չի կարող պատահի այդպիսի արարքներ արած չլինի: Ո՞նց կարա արած չլինի: Այսօր մեծ Նարեկացին ասում է՝ բազմամեղիս. եթե Նարեկացին է իրեն մեղավոր համարում, Սուրեն Խաչատրյանը ո՞նց կարող է մեղք չունենա, կամ դուք, կամ ես, կամ որևէ մեկը. ով ասում է՝ ես մեղք չունեմ, նա սատանա է:

Սա հույս ներշնչո՞ւմ է, որ Դուք էլ կվերադառնաք նախկին պաշտոնին:

-Ես չգիտեմ, բայց եթե նշանակեն, շատ ճիշտ կանեն, կշահեն ժողովուրդը և պետությունը:

Ուզում եք ասել՝ ինչ Դուք քաղաքապետ չեք, քաղաքը շա՞տվատվիճակում է:

-Հարցրեք ժողովրդին: Ժողովուրդը կասի, ես  չեմ ուզում այդքան ցածրանալ, հարցրեք ժողովրդին, ժողովուրդը կասի՝ ինչպես է իր վիճակը՝ դրակա՞ն, թե՞ բացասական են գնահատում ներկայիս աշխատանքը, տեսնո՞ւմ են, որ իրենց հոգ տանող կա, տեր լինող, սատարող կա, բանտ է ստեղծվա՞ծ, թե՞ քաղմաս, թե՞ այլ մի բան: Հարցրեք ժողովրդին, նրանք ձեզ կասեն:

Վարդան Ղուկասյանի հետ հարցազրույցի մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930