Լրահոս
Օրվա լրահոսը

Սերժ Սարգսյանն ընդամենը փորձում է ժամանակ շահել. «Չորրորդ իշխանություն»

Նոյեմբեր 11,2014 12:37 Share

Ակնհայտ է, որ Սերժ Սարգսյանն ընտրել է ժամանակավոր նահանջի ճանապարհը։ Մի կողմից հայտարարելով, թե ինքը կառավարությանը հանձնարարել է եւս մեկ անգամ անդրադառնալ ընդդիմության 12 կետանոց պահանջներին, մյուս կողմից խոսելով սահմանադրական փոփոխությունների վերաբերյալ կոնսոլիդացիայի մասին, Ս. Սարգսյանը փորձում է ցույց տալ, թե ինքն ընդդիմությանն ընդառաջ է գնում։

Այս գործելաոճն, ի դեպ, նորություն չէ. Ս.Սարգսյանը միշտ էլ որոշակի զիջումների գնացել է այն ժամանակ, երբ հարկադրված է եղել, երբ ընդդիմությունը հասարակական ընդվզմամբ նրա նկատմամբ սկսել է ճնշումներ գործադրել։ Այդպես եղավ եւ 2011թ. գարնանը, երբ նա ստիպված էր ազատ արձակել քաղբանտարկյալներին։ Այդպես եղավ Եռյակի առաջին հանրահավաքից հետո, երբ նա միանգամից չվավերագրեց սահմանադրական փոփոխությունների նախագիծը, այլ խոսնակի միջոցով հայտարարեց, թե այդ հարցին կանդրադառնա միայն հաջորդ տարվա փետրվար-մարտին։

Նույնը նաեւ փորձում է անել հիմա, պարզ ակնարկելով՝ քայլ առ քայլ կփորձեն կատարել ընդդիմության պահանջները, իսկ սահմանադրական փոփոխությունների կգնան «միայն քաղաքական ավելի մեծ կոնսոլիդացիայի» հասնելուց հետո։ Իհարկե, ի սկզբանե ակնհայտ է, որ սահմանադրական փոփոխությունների վերաբերյալ «քաղաքական ավելի մեծ կոնսոլիդացիան» այս պահին անհնար է՝ քաղաքական հիմնական ուժերը շարունակում են մերժել այդ նախաձեռնությունը։ Նման իրավիճակում Ս. Սարգսյանն ավելի ազնիվ կլիներ, եթե ի սկզբանե հրաժարվեր այդ գաղափարից։

Մինչդեռ, ակնհայտ է, որ Սերժ Սարգսյանն իրականում այլ հաշվարկ ունի։ Ցույց տալով, որ ընդդիմության առաջ նահանջում է (դրա դիմաց ակնկալելով իր հանդեպ ճնշման թուլացում), նա ընդամենը փորձում է ժամանակ շահել։ Իսկ այդ ժամանակը Սարգսյանը կփորձի օգտագործել սեփական դիրքերն ամրապնդելու համար։ Իսկ այն բանից հետո, երբ ընդդիմությունը, հավատալով կոկորդիլոսի արցունքներին, որոշի մի փոքր թուլացնել ճնշումը, իշխանությունը միանգամից ձեռնամուխ կլինի քաղաքական հակառակորդների ոչնչացման՝ իր համար «նվիրական գործին»։

Արման ԳԱԼՈՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Չորրորդ իշխանություն» թերթի այսօրվա համարում

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930