Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՀ Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովի ելույթը ԱԺ հայտարարությունների ժամին

Նոյեմբեր 11,2014 17:39 Share

Հարգելի խորհրդարան,

Վերջին ժամանակաշրջանը հագեցած էր թե՛ ներքին, թե՛ արտաքին քաղաքական իրադարձություններով:
Հոկտեմբերի վերջին Փարիզում Ֆրանսիայի նախագահ միջնորդությամբ տեղի ունեցավ Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների հանդիպումը, որի արդյունքում արձանագրվեց.
1. ԼՂ խաղաղ կարգավորմանն այլընտրանք չկա
2. բանակցությունները պետք է շարունակվեն ԵԱՀԿ Մինսկի խմբի ձեւաչափով:

Հարգելի գործընկերներ,

Սոչիի, Նյուպորտի եւ Փարիզի հանդիպումների արդյունքում հնարավոր եղավ Ադրբեջանին վերադարձնել բանակցային սեղանի շուրջ, որը դրական առաջընթաց է: Այսկերպ գործնականում հնարավոր դարձավ մեղմել լարվածությունը շփման գծում:

Հարգելի խորհրդարան,

Կառավարությունը Ազգային ժողովին է ներկայացրել 2015 թվականի բյուջեի նախագիծը: Մի կողմ թողնելով ամբոխահաճո հայտարարությունները՝ նշեմ, որ 2015 թվականի բյուջեի նախագիծը իրատեսական է եւ ունի հստակ սոցիալական ուղղվածություն: Մեր խնդիրն է օր առաջ իջեցնել աղքատության շեմը, պայքարել կոռուպցիայի դեմ եւ ստեղծել աշխատատեղեր:

Մեր ընդդիմախոսները նշում են, որ դա բավարար չէ: Իհարկե բավարար չէ, բայց բավարար ցուցանիշներ ապահովելու համար անհրաժեշտ է ոչ միայն խոսել ու քննադատել, այլեւ ներկայացնել առողջ եւ իրատեսական առաջարկներ: Մենք պատրաստ ենք լսելու կառուցողական առաջարկներ եւ ամենեւին էական չէ այդ առաջարկներով արվում են իշխանական թե ընդդիմադիր ճամբարից, քանի որ մեր նպատակը մեկն է՝ մենք պետք է կարողանանք օգտագործել բոլոր ուժերը մեր երկիրը զարգացնելու համար:

Շնորհակալություն ուշադրության համար:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930