Լրահոս
Օրվա լրահոսը

Ռուս երկու սահմանապահներ Գյումրու կենտրոնում սկանդալ են սարքել (լրացված)

Հունվար 17,2015 21:12 Share

Քիչ առաջ Գյումրիում սկսեցին խոսակցություններ տարածվել այն մասին, որ ռուսները կրակոցներ են արձակել Գյումրու Ռիժկովի ճեմափողոցում:

Հենց նոր Aravot.am-ին Շիրակի մարզային ոստիկանությունից հայտնեցին, որ կրակոցներ չեն հնչել, այլ ռուս սահմանապահները, որոնք հարբած վիճակում են եղել, վիճաբանություն են սարքել գյումրեցիների հետ: Այս պահին նրանք հարցաքննվում են ոստիկանության բաժիններից մեկում:

Մանրամասներ կհաղորդենք ճշտելուն պես:

Նունե   ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Հ.Գ.- Քիչ առաջ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչության պետ Աշոտ Ահարոնյանը հերքեց այս տեղեկությունները:

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (3)

Պատասխանել

  1. Վարազ Սյունի (Ամստերդամ) says:

    Հարց՝ Գյումրին Հայաստանի՞ իրավապահ համակարգի իրավասության ներքո է:

  2. Armen says:

    Մեղավորը ռուսական կայազորի հրամանատարություն է: Ինչու են թույլ տալի ռուս զինվորը սպան հարբաց լինի դա մեկ, իր զորանոցը լքի դա երկու և խաղաղ բնակչության մեջ զենքով ման գա: Զենքը նախատեսված է սահմանը պաշպանելու այլ ոչ թե զենքով քաղաքում խաղաղ ժողովրդի մեջ կրակելու կամ զենքով անգամ սպառնալու և վեճեր առաջացնելու: Գյումրիում պետք է մտցնել արտակարգ իրավիճակ և յուրաքանչյուր ռուս զինվորի զենքով հայտնաբերելու դեպքում խաղաղ ժողովրդի մեջ տեղ ու տեղը ձեռբակալել է անրաժեշտ և պարզել ինչի է լքել զորամասը են ել զենքով:

  3. nene says:

    Լավ էլ սադրիչ վերնագիր եք ընտրե լբորբոքված ժողովրդի համար;Պատկերացրեք ձեզ վրա ․դրսում մի հայ մի բան անի ,ու դուք պատասխան տաք մի տականքի պատճառով։Կրակի վրա յուղ մի՛ լցրեք։Կարող եք ,վերլուծական լուրջ հոդվածներ տեղադրե՛ք

Պատասխանել