Լրահոս
Օրվա լրահոսը

Առավոտյան՝ սոված փորին, քացախաջուր խմեք

Փետրվար 16,2015 11:00

Խնձորի քացախը մեծ քանակությամբ կալիում է պարունակում: Այս հանքանյութն անհրաժեշտ է մաշկի փափկության եւ առաձգականության, անոթների պատերի եւ սրտամկանի ամրացման համար: Քացախում պարունակող պեկտինը զգալիորեն իջեցնում է խոլեստերինի պարունակությունը եւ այդպիսով նվազեցնում սրտանոթի կաթվածի հավանականությունը: Կալցիումն անհրաժեշտ է ատամների եւ ոսկորների ամրության համար: Բետա-կարոտինը կանխարգելում է ժամանակից շուտ ծերացումը: Մագնիումը օժանդակում է օրգանիզմի նորմալ նյութափոխանակությունն ապահովող ավելի քան երեք հարյուր ֆերմենտների ակտիվությունը:

Օրգանիզմի ընդհանուր կազդուրման համար խորհուրդ է տրվում ամեն օր ոչ մեծ քանակությամբ խնձորի քացախ ընդունել, 2 թեյի գդալ քացախը խառնել 1 բաժակ ջրին, քաղցրացնելով 1-2 թեյի գդալ մեղրով, որը ցանկալի է ընդունել առավոտյան, սոված փորին:
Մաշկի առաձգականությունը վերականգնելու համար թրջել կտորը քացախաջրով՝ 5 ճաշի գդալ քացախ կես լիտր ջրին, եւ դնել մաքուր մաշկին 10 րոպե: Պիգմենտային բծերը կարելի է որոշ չափով գունաթափել խնձորի քացախի եւ սոխահյութի միջոցով. 1 թեյի գդալ սոխահյութը խառնել 2 թեյի գդալ քացախի հետ, երեկոյան քսել խառնուրդը մաշկի համապատասխան մասերին եւ թողնել ողջ գիշեր:

Ոտքերի հոգնածությունը եւս կարելի է հանել խնձորի քացախով լի տաշտի մեջ դնելով ոտքերը. 3 բաժակ խնձորի քացախը բացել 1 լիտր ջրում:

Պատրաստեց ԱՆՈՒՇ ՄԱԹԵՎՈՍՅԱՆԸ

 

«Առավոտ» օրաթերթ
14.02.2015

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Արթուր Ղազարեան says:

    մագնիում = ՄԱԳՆԵԶԻՈՒՄ (Mg)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1
2345678
9101112131415
16171819202122
232425262728