Լրահոս
Օրվա լրահոսը

Բաղդասարովը տեղյակ չի՞ եղել իր չվերթների արտոնյալ ավիատոմսերի վաճառքից

Ապրիլ 13,2015 15:20

Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Մնացական Մարտիրոսյանն այսօր Վիկտորյա Մալոյանի դեմ քրեական գործի դատաքննության ընթացքում բերման մասին որոշում ընդունեց վկաներից մեկի՝ Կարմեն Եղյանի նկատմամբ:

Չնայած ամբաստանյալն ուներ տեղեկություններ եւ հայտնեց դատարանին, թե կարեւորագույն վկան դատաքննությունից խուսափելու համար գտնվում է Ռուսաստանի Դաշնության Սոչի քաղաքում:

Այս գործով դատարան են եկել գրեթե բոլոր վկաները: Միքայել Բաղդասարովը վկա չի ճանաչվել: Չնայած այն բանին, որ շոշափվում է հենց իր անունը:

Ամբաստանյալ տիկինն ըստ գործի նյութերի, առանց պետական գրանցման իրականացրել է «ապօրինի ձեռնարկատիրական գործունեություն» «Արմավիա» ավիաընկերություն ՍՊ ընկերությունից , մի քանի խմբաքանակներով ստացել է տարբեր չվերթների արտոնյալ ավիատոմսեր, իսկ նշված տոմսերի դիմաց վերջինս ստանձնել է իրականացնել ընկերության համար գովազդային տարբեր ծառայություններ:

Այդ գործարքների և դրանց տրամադրված ավիատոմսերի իրական արժեքների վերաբերյալ ընկերությունում հաշվապահական ձևակերպումներ չեն կատարվել: Վիկտորյա Մալոյանի պետությանը հասցված վնասը գնահատվել է 21.641.537 ՀՀ դրամ:

Մեկ այլ դրվագով, նա ձեռք է բերել Բրազիլիա մեկնող ուղևորների թվով 18 ավիատոմսեր, «հափշտակել է ավիատոմսերի համար հատկացված գումարների մի մասը»:

Այսօր դատարան ներկայացած վկաներից մեկը՝ Աննա Միքայելյանն ասաց, թե տուրիստական գործակալություններից մեկի մենեջերն է: Նա ճանաչել է ամբաստանյալին, քանի որ հաճախակի ավիատոմսեր է պատվիրել, կանխավճար մուծել, նաեւ հայտնելով, թե «տենդեր» է շահել:

Երեւան-Դուբայ-Բրազիլիա չվերթի համար ամբաստանյալն ըստ վկայի պատվիրել է տասնյոթ տոմս, կանխավճար է մուծել, սակայն չվերթից մեկ օր առաջ գալով ընկերություն, հայտնել է, որ գումար չունի, այդ իսկ պատճառով տոմսերը համարել են անվավեր. «Մենք չէինք կարող տոմսերը հաստատված համարել»:

Վիկտորյա Մալոյանի հարցերից մեկին, թե գործառույթներն իրականացնում էր նա միայնակ, վկան պատասխանեց, որ բոլոր իր գործարքների մասին տեղյակ է եղել իր ընկերության տնօրեն Աղվան Գրիգորյանը:

Վկայի ցուցմունքից հասկացվեց, որ ընկերությանը ամբաստանյալի պարտքը եղել է կես միլիոն դրամի չափով:

Խոսվեց երկու ընկերությունների մասին, որոնք գործարար համբավին չվնասելու համար այս պահին ձեռնպահ ենք մնում հրապարակել, ներքին չվերթների տոմսերի ցուցակներից, իսկ նախաքննության ժամանակ տված իր ցուցմունքների համար էլ վկան ասաց, թե բռնություն չի եղել, դրանք տվել է կամավոր:

Երաշխիքն ամբաստանյալի հետ համագործակցելու եղել է այն, որ նա վճարել է կանխավճար:

Ամբաստանյալը մի անգամ վկայի ցուցմունքի հետ կապված ասաց՝ սուտ ես ասում, ինչի կապակցությամբ սանկցիա կիրառվեց. նախազգուշացվեց դատավորի կողմից:

Ամբաստանյալն ունի պաշտպան, թարգման:

Բերման ենթարկվելիք վկային չգտնելու դեպքում սպասվում է նրա վերջին խոսքն ու պաշտպանական ճառը:

Հաջորդ դատական նիստը նշանակվեց ապրիլի 29-ին:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930