Լրահոս
Օրվա լրահոսը

ԼՂՀ 2014թ. պետական բյուջեի կատարողականը ներկայացվեց խորհրդարանին

Հունիս 01,2015 14:23

Հունիսի 1-ին Արցախի Հանրապետության Ազգային ժողովում պաշտոնապես ներկայացվեց 2014 թվականի պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվությունը:

Նիստը վարում էր խորհրդարանի գլխադասային՝  ֆինանսաբյուջետային եւ տնտեսական կառավարման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Ռուսլան Իսրայելյանը։

Օրենսդիր-գործադիր քննարկմանը ներկա էին ԼՂՀ ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը, վարչապետ Արայիկ Հարությունյանը, ԱԺ փոխնախագահ Վահրամ Բալայանը, մշտական հանձնաժողովների ու պատգամավորական խմբակցությունների անդամներ, նախարարներ ու գերատեսչությունների ղեկավարներ:

Կառավարության լիազորմամբ բյուջեի կատարողականի վերաբերյալ ամփոփ հաղորդմամբ հանդես եկավ ԼՂՀ ֆինանսների եւ էկոնոմիկայի նախարար Սպարտակ Թեւոսյանը: Գործադիրի լիազորի ներկայացմամբ` հաշվետու տարում տնտեսական աճը կազմել է 8.9 տոկոս, անվանական արտահայտությամբ համախառն ներքին արդյունքը (ՀՆԱ)՝ 188.8 մլրդ ՀՀ դրամ:  Մեկ շնչին ընկնող ՀՆԱ-ն կազմել է 1.268.1 հազ դրամ` նախորդ տարվա  1137.9 հազ. դրամի դիմաց: Պետական բյուջեի սեփական եկամուտները կազմել են 31485369.5 հազ. դրամ կամ տարվա ծրագրով նախատեսված մուտքերի մակարդակի 92.7 տոկոսը: Պետբյուջեի միջոցների հաշվին իրականացվել են 78126479.6 հազ. դրամի ծախսեր` կազմելով նախատեսված ծրագրի 96.1 տոկոսը:

Նախորդ տարվա բյուջեի կատարողականի առանձին դրույթների վերաբերյալ պատգամավորների բարձրացրած հարցերին վարչապետն ու ֆինանսների եւ էկոնոմիկայի նախարարը տվեցին լրացուցիչ պարզաբանումներ:

Նիստի ավարտին հայտարարվեց, որ 2014 թվականի պետական բյուջեի կատարողականի քննարկումները կշարունակվեն խորհրդարանի մշտական հանձնաժողովներում եւ պատգամավորական խմբակցություններում` համաձայն հաստատված ժամանակացույցի։

 

 

 

ԼՂՀ Ազգային ժողովի մամլո ծառայություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930