Լրահոս
Օրվա լրահոսը

Արծվիկ Մինասյան. «Իշխանություն բերողն էլ, հեռացնողն էլ՝ գործող իշխանությունն է»

Հունիս 09,2015 17:32

Այսօր ՀՅԴ պատգամավոր Արծվիկ Մինասյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ ինքը դեմ է քվեարկելու բյուջեի կատարողականին, որովհետեւ այն բացասական կանխատեսումները, որոնք ունեին նախորդ տարի, իրականություն են դարձել. «Ականջալուր չեղան մեր ասածներին: Արդյունքում մեր տնտեսությունն արդեն լավ վիճակում չէ»:

Հարցին՝ ճգնաժամ կա՞, նա պատասխանեց, որ 2008-2009-ից հետո մենք ճգնաժամը չենք հաղթահարել եւ տնտեսությունը շարունակում է տառապել:

Հարցին՝ քառյակը Տիգրան Սարգսյանի հրաժարականից հետո Հովիկ Աբրահամյանին ըստ էության բերեց պաշտոնի, դա քառյակի առաջին հաջողությունը համարվեց իշխանության դեմ պայքարում, հիմա ինչպե՞ս կգնահատեք, արդարացվա՞ծ էին Ձեր ակնկալիքները Հովիկ Աբրահամյանից՝ նա պատասխանեց. «Սխալ ենթադրության մեջ եք, քառյակը ոչ կարող է իշխանության բերել, ոչ էլ կարող է հեռացնել: Իշխանություն բերողն էլ, հեռացնողն էլ՝ գործող իշխանությունն է, որովհետեւ այդքան ձայն ոչ քառյակը, ոչ քառյակը ներկայացնող որեւէ ուժ չունի: Հետեւաբար իշխանությունը պետք է որոշի: Այլ բան, որ տեղի ունեցավ գործընթացների մի ամբողջություն, որի արդյունքում Տիգրան Սարգսյանը հեռացավ: Դա դուք կապում եք քառյակի գործունեության հետ, ես մասնակիորեն կարող եմ կապել: Ավելի շատ կկապեմ կուտակային կենսաթոշակների հարցում նախկին կառավարության հակաօրինական վարքագծի հետ, ինչը նաեւ պատճառ հանդիսացավ, որ ՀՀ նախագահը վերջնականապես պահանջ դնի, որ չի կարելի հակասահմանադրական պահվածքով առաջ գնան»:

Ինչ վերաբերում է Հովիկ Աբրահամյանի կառավարությունից ակնկալիքներին՝ նա ասաց. «Բնականաբար, ակնկալիքները շատ են, սակայն առ այսօր չի հաջողվել այդ ակնկալիքներն իրականություն դարձնել»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930