Լրահոս
Օրվա լրահոսը

Միանգամայն նորմալ է համարվում պետությունից թալանած փողերով մեծ քաղաքականություն վերադառնալը. «Չորրորդ իշխանություն»

Սեպտեմբեր 09,2015 11:39

Հայաստանն ինչ-որ իմաստով իսկապես բացառիկ երկիր է։ Քաղաքական դաշտն ու մերձքաղաքական շրջանակներն արդեն մի քանի ամիս է ամենայն լրջությամբ քննարկում են՝ Քոչարյանը կվերադառնա՞ մեծ քաղաքականություն, թե՞ չի վերադառնա։ Ընդ որում՝ քննարկում են ոչ թե այն պատճառով, որ Քոչարյանն ինչ-որ չտեսնված-չլսված խելացի անձնավորություն է կամ քաղաքական մտքի տիտան, որի ծանրակշիռ խոսքը կարող է այս դժվարին իրավիճակում օգտակար լինել երկրին, այլ ընդամենը հաշվի առնելով, որ նա հսկայական ռեսուրսներ ունի։ Խոսքը, հասկանալի է, ֆինանսական ռեսուրսների մասին է։

Ու ամենատարօրինակը հենց սա է։ Ցանկացած նորմալ երկրում եթե մեկը տասը տարի զբաղեցներ նախագահի պաշտոնը, այդ ընթացքում պաշտոնապես որեւէ բիզնես չունենար, ու հեռանալուց հետո պարզվեր, որ այդ մարդը ֆինանսական վիթխարի ռեսուրսներ ունի, նրա վերադարձը մեծ քաղաքականություն կբացառվեր՝ հենց միայն վիթխարի ռեսուրսներ ունենալու պատճառով (եւ այդ ռեսուրսներն էլ, ի դեպ, ոչ թե քաղաքական ուժերին ու վերլուծաբաններին կհետաքրքրեին, այլ իրավապահ մարմիններին): Բայց Հայաստանը բացառիկ երկիր է։ Մեզանում բոլորին հետաքրքրում է, թե տեսնես Քոչարյանը ե՞րբ կվերադառնա, քանի՞ միլիոն կծախսի նոր կուսակցություն բացելու վրա, կամ գուցե դրա փոխարեն «ոչ»-ի ճակա՞տը կֆինանսավորի։ Այսինքն՝ «հասարակական-քաղաքական միտքը» խնդիր չի տեսնում ու միանգամայն նորմալ է համարում պետությունից թալանած փողերով մեծ քաղաքականություն վերադառնալը, ու համարում է, որ խնդիրն ընդամենը վերադառնալ-չվերադառնալու ցանկությունն է։

Մարկ ՆՇԱՆՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Չորրորդ իշխանություն» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930