Լրահոս
Օրվա լրահոսը

Տիկնիկային թատրոնը նշեց հիմնադրման 80 տարին

Նոյեմբեր 14,2015 22:40

Նոյեմբերի 14-ին Հովհ. Թումանյանի անվան տիկնիկային թատրոնը նշեց հիմնադրման 80 տարին: Թատրոնի երիտասարդ կազմը ինքնատիպ միջոցառում էր կազմակերպել՝ ամեն ինչ չափի մեջ էր, նուրբ հումորով, համ ու հոտով ու չձանձրացնող: Տիկնիկային թատրոնի տնօրեն Ռուբեն Բաբայանը ժպիտով ասաց, որ ինքն էլ տեղյակ չի եղել, թե ինչ է ներկայացվելու:

Երեկոյի ժամանակ, որին ներկա էին նախկին երկու ղեկավարներ Երվանդ Մանարյանն ու Ռուբեն Մարուխյանը, հիշեցին բոլորին՝ թատրոնի հիմնադիրներից մինչեւ տեխնիկական կազմ:

Tiknikayin 5Պարոն Բաբայանն էլ ներողություն խնդրեց բոլոր նրանցից, ում նեղացրել է. «Իսկ նեղացնել կարող էի երկու պատճառով՝ որպես տնօրեն եւ որպես ռեժիսոր»: Քիչ անց էլ կատակով հավելեց, որ չի խոստանում, թե ապագայում էլ չի շարունակի նեղացնել:

Tiknikayin 6 Tiknikayin 3 Դահլիճում տիրում էր ջերմ ու անբռնազբոս մթնոլորտ: Թատրոնին ուղղված շնորհավորանքները շարունակվեցին նաեւ ճեմասրահում, որտեղ տիկնիկայինի բարեկամներն ու թատրոնի մարդիկ Ռուբեն Բաբայանին ու նրա ղեկավարած թատրոնին բարեմաղթանքներ հղեցին արդեն գինու բաժակով:

Tiknikayin 2Հավելենք, որ ստեղծագործական գործունեության 80 տարիներին եւ անգամ մութուցուրտ 90-ականներին երբեք կանգ չառած թատրոնն ունեցել է ավելի քան 400 անուն ներկայացում, 8 մլն հանդիսատես, բազմաթիվ միջազգային փառատոների է մասնակցել ու վերադարձել մրցանակներով:

 Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30