Լրահոս
Օրվա լրահոսը

Արդյո՞ք, փոխնակ մայրն ինքնուրույնություն ունի, միասեռականն ունի՞ որդեգրման իրավունք. (Ֆոտոշարք)

Հունվար 21,2016 20:22

Հարյուրավոր մարդիկ կազմում են ընտանիքներ: Սակայն այդ ընտանիքների գոյությունը դառնում է երերուն այն ժամանակ, երբ բացակայում են  երեխաները: Ընտանիքները սիրում են երեխաներ, սակայն կամ տղամարդու կամ կնոջ առողջական խնդիրների պատճառով անհնար է երեխաներ ունենալը:

Ի՞նչ անել:Արդյո՞ք դիմել փոխնակի օգնությանը, արդյոք փոխնակ մայրն ունի իրավունքներ ու պարտականություններ, իր մարմնից հնարավոր արտագաղթող երեխան իր մարմնում պահպանելը, ապա նոտարական պայմանագրի շրջանակներում այն պայմանագրի մի կողմին հանձնելը պարտավորությո՞ւն է, իրավո՞ւնք, ձեռնարկատիրական գործունեություն, թե՞ ժամանակավոր «տարածքի»՝ ծնարանի տրամադրո՞ւմ: Իսկ եթե փոխնակը հրաժարվում է տալ իր ծնած երեխային, դատական ակտերի հարկադիր կատարողները իրավունք ունե՞ն պահանջել երեխային:

Այս հարցերը տրվեցին քիչ առաջ ավարտված քննարկումներից մեկի ժամանակ:

Հայաստանում ֆրանսիական համալսարանի իրավաբանական ֆակուլտետը, Սենգորի անվան Ֆրանկֆոնիայի  միջազգային ամբիոնների ցանցի շրջանակներում, ՀՀ փաստաբանական դպրոցի, Ֆրանկոֆոն փաստաբանների միության, Հայաստանում Ֆրանսիայի դեսպանատան եւ Վրաստանում Ֆրանսիայի դեսպանատան հետ համատեղ կազմակերպած փոխնակ մայրերի իրավական հիմնախնդիրներին նվիրված գիտաժողովի  ժամանակ  հանդես եկավ իրավագիտության դոկտոր Գիյոմ Ռուսսեն ներկայացրեց Ֆրանսիայի բիոէթնիկական օրենքներն ու դատական պրակտիկան:Մեր հյուրի տեղեկացմամբ, փոխնակների հարցը գոյություն ունի ոչ թե քսան-քսանհիգ տարի առաջ, ինչպես ընդունված է պնդել արեւմուտքում, այլ Աստվածաշնչում Գիրք Ծննդոցում կա երկու վառ օրինակ.Իսահակի պատմությունը, եւ՝ Ռաքելի եւ Յակոբի:

Նա ներկայացրեց, թե ինչ ասել է փոխնակ. ուրիշի համար երեխա ունենալը, որդեգրման համար այլ ընտանիքի տալու համար: Ըստ նրա փոխնակ մայրը երեխա կրողն է: Նա ասաց, որ Ֆրանսիայում ընդունված է միասեռականության մասին օրենքը, սակայն նրանց որդեգրելու իրավունքը մնացել է առկախ:

12591744_737463466355144_468680938_o DSCF7888 DSCF7897

Խոսք գնաց վերարտադրողական տուրիզմ հասկացության մասին, երբ շարքային ֆրանսիացին գնում է ԱՄՆ, Հնդկաստան, այլ երկրներ երեխա ունենալու նպատակով: Նա ասաց, որ Ֆրանսիայում զանազան դոնորություններ թույլատրված են:

Մեր հյուրը իրազեկեց, որ Սենատում վերջին քննարկումների ժամանակ հարցերի հարցը եղել է այն, թե արդյոք, փոխնակի գործունեությունը հարուստների , նրանց ցանկություններին հագուրդ տալու  խնդիրը չի լուծում  եւ չի՞ ոտնահարում փոխնակի իրավունքները, երբ չակերտավոր երեխայի պատվիրատուն արգելում է ծնող մորը խմել, ծխել եւ այլն:

Որքան հասկացանք, այնտեղ այս հարաբերությունները կարգավորվում միայն պայմանագրով: Մինչդեռ հայ փաստաբան Ս.Բաբայանի դիտարկմամբ, պետությունը պետք է դերակատարում ունենա, եւ հարցը պայմանագրային խարխուլ կարգավորումներից զերծ պահի:

Քննարկմանը մասնակցած Մոր եւ մանկան առողջության պահպանման  գիտահետազոտական կենտրոնի տնօրեն  Գեորգի Օկոեւը` հարցին, թե մեր մոտ կա՞ վիճակագրություն, թե որքանն երեխաներ են ծնվել փոխնակներից, պատասխանեց, թե 2006-ից մինչ օրս միայն իրենց մոտ ծնվել է յոթանասուն երեխա:

Վրաստանի արդարադատության նախարարության հանրային իրավունքի դեպարտամենտի պատասխանատու Քեթեւան Սարաջիշվիլին խոսեց գրավոր համաձայնագրերի մասին:Նա ասաց, որ Իրավունքի նախարարը փոխնակի եւ ապագա ծնողների համաձայնությամբ գրանցում է ապագա երեխային: Ոչ դոնորը, ոչ փոխնակը չեն կարող գրանցվել որպես մայր:

Վրաստանից, որքան հասկացանք, երեխա վերցնելը եւ դուրս տանելը կարող է միայն Արտաքին կապերի նախարարության և Իրավունքի նախարարության կողմից միայն:

Քննարկման ժամանակ հարց բարձրացվեց, թե արդյոք, ուրիշի համար երեխա ծնելը բուժօգնությո՞ւն է համարվում, թե՞ ոչ, իսկ ՀՀ առողջապահության նախարարության ներկայացուցիչ Ռոզա Բաբայանի դիտարկմամբ, մեր օրենսդրությամբ, որն ընդունվել է տասնչորս տարի առաջ, տերմինները, հասկացությունները դեռեւս պարզեցված չեն:

Անչափ հետաքրքիր քննարկմանը հանդես եկած Գեորգի Օկոեւն էլ  անդրադարձավ երեխայի ծնվելուց հետո պարտադիր բժշկական գենետիկական հետազոտման անհրաժեշտությանը:

ՌՈՒԶԱՆ ՄԻՆԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Իրավաբան says:

    Հարգելի Ռուզան
    Կարծում եմ բիոէթնիկ չպետք է գրվեր, այլ բիոէթիկ:
    Բիոս և էթիկա-
    Հայաստանում նոր է իրավական այդ ուղղությունը հատկապեսգիտական մակարդակում:
    Եթե ավելի հետաքրքիր է, ասեմ՝ Սլավոնական համալսարանում հատուկ զբաղվող խումբ կա:

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031