Լրահոս
Օրվա լրահոսը

Շուշան Պետրոսյանի դեպքում դեռ հույսեր էինք փայփայում. «Չորրորդ իշխանություն»

Փետրվար 02,2016 12:58

Շուշան Պետրոսյանն էլ հաստատեց, որ իր երկրին, պաշտպանության նախարարին, բանակին, սպային վիրավորող որեւէ մարդ անընդունելի տարր է, վե՛րջ։ Ու Աստված չանի, աչքով վատ ստատուսներ ընկնեն, նորից նույն կերպ կարձագանքի, այսինքն, լակոտ-լուկուտ կանվանի՝ աչք հանելու պայմանով։

Հետո էլ ասում են, անփոխարինելի ոչինչ չի լինում։ Սրանք անփոխարինելի են։ Երևի, անցել են արդեն այն ռուբիկոնը, որից այն կողմ փոխվել հնարավոր չէ։ Բայց եթե Շմայսի կամ Գալուստ Սահակյանի դեպքում սա որպես դիագնոզ կարելի է համարել, ապա Շուշան Պետրոսյանի դեպքում դեռ հույսեր էինք փայփայում, որ իր ինքնագիտակցության շեմը, իր վարքագիծը կարող է շտկել։

Սին հույսեր էին։ Իր համար հիմա միակ շեմը պատգամավորական մանդատն է, ինչի համար ռազմահայրենասիրական պաթոսը պետք է կրակի վրա շարունակել տաք պահել։ Ափսոս:

Ուղղակի իրեն եվս մեկ անգամ ասենք, Հայաստանում շատ ավելի վիրավորական բաներ կան, քան բանակին ու նախարարին վիրավորող ստատուսները։ Աղքատությունը, արտագաղթը, տնտեսական ծանր վիճակը, մենաշնորհները, ընտրակեղծիքները, աղետի գոտու անօթեւանները, Երեւանի կենտրոնի անհետացած պատմամշակութային շինությունները։ Ոնց որ չենք հիշում, որ պատգամավորական մանդատը պինդ գրկած նախկին երգչուհին այս թեմաներով գոնե մեկնումեկին լակոտ անվաներ։ Թե՞ սրանք շառ են, որից պետք է հեռու մնալ։

Հետաքրքիր է, իսկ երբ Շմայսը օրումեջ իր խուլիգանական վարքագծով աչքի է ընկնում, վիրավորում է Շուշան Պետրոսյանի պատգամավոր գործընկերներին, քաղաքացիներին, դա էլ վիրավորանքի տակ չի՞ ընկնում։ Միայն Սեյրան Օհանյանն է՞ անձեռնմխելի։ Իբր ինչ ենք այսքան երկարացնում. մանդատը մեր, հասարակության բոլոր խոսքերը, քննադատությունները կտրում է։

Մհեր ՂԱԼԵՉՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Չորրորդ իշխանություն» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
29