Լրահոս
Օրվա լրահոսը

Թե ինչ պարզվեց այն բանից հետո, երբ հեռացրին գովազդային պաստառը հրշեջ կայանի վրայից. «Հրապարակ»

Մարտ 03,2016 10:25

Մարտի 1-ին Beeline ընկերությունը հրշեջ կայանի շենքի ֆասադից հեռացրեց իր մեծածավալ պաստառը։ Այդ մասին առաջինն իր ֆեյսբուքյան էջում հայտարարությամբ հանդես եկավ ընկերության գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը, մասնավորապես նշելով. «Այս թեմայով շահարկումներին մեկընդմիշտ վերջ տալու նպատակով ցանկանում եմ պաշտոնապես հայտարարել, որ այս որոշումը կայացվել է ի պատասխան մեր բաժանորդների բազմաթիվ խնդրանքների»։

Նա իր խոսքում նշել էր, որ Beeline-ի եւ Հայաստանի հեռախոսակապի պատմություններն այնքան կապված են իրար հետ, որ կարելի է ասել՝ «Beeline-ը բնիկ երեւանցի է»։

Հիշեցնենք, որ մի խումբ քաղաքացիներ մինչեւ մարտի 3-ը ժամանակ էին տվել եւ պահանջում էին հեռացնել Beeline ընկերության՝ հրշեջների շենքի վրա փակցված գովազդային պաստառը, քանի որ այն տեղադրված է պետության կողմից պահպանվող հուշարձան- շենքի ճակատին եւ հնարավորություն է տալիս քողարկել շենքի հնարավոր քանդման ապօրինի գործընթացը։

Բայց երեկ պաստառն ապամոնտաժելուց հետո շենքի ներսում սկսվեցին պատուհանների փեղկերի հեռացման աշխատանքներ կատարվել, ինչն իր հերթին կրկին աղմուկ եւ անհանգստության ալիք բարձրացրեց, հատկապես որ այդ պահի դրությամբ ոչ քաղաքապետարանը եւ ոչ էլ մշակույթի նախարարությունը տեղյակ չէին, թե ինչ շինարարական անցուդարձ է կատարվում շենքի ներսում։

Պատմության եւ մշակույթի հուշարձանների պահպանության գործակալության Երեւանի տարածքային բաժնի պետ Կարո Այվազյանը մեզ նշեց, որ ինքը տեղյակ էր պաստառը հանելու գործընթացից եւ այդ պահին ներկա է եղել այնտեղ։ Դրանից հետո, երբ իրեն ահազանգել են, որ շենքի պատուհաններն են քանդում, ինքը կրկին վերադարձել է եւ զանգահարել շենքի սեփականատիրոջը՝ «Լոկալ Դիվելոփրզ» ընկերության տնօրեն Սամվել Մայրապետյանին:

Սոնա ԱԴԱՄՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ»  թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031