Լրահոս
Օրվա լրահոսը

Հովհաննես Սահակյանը վստահ է՝ երբ կգա ժամանակը` փաստաթղթի տակ կստորագրի ոչ թե երկու, այլ 131 պատգամավոր. «Ա1+»

Մայիս 05,2016 18:33

Ապրիլյան պատերազմը ցույց տվեց, որ ՀՀ-ն իր գործողությունների մեջ պետք է լինի ավելի հաշվենկատ, վերաարժեւորի այն, ինչ ունի: «Ա1+»-ի հետ զրույցում անդրադառնալով «Ժառանգության» պատգամավոր Զարուհի Փոստանջյանի եւ ՀԱԿ խմբակցության անդամ Հրանտ Բագրատյանի նախագծին՝ ԼՂՀ ճանաչման վերաբերյալ, նման կարծիք հայտեց ՀՀԿ պատգամավոր Հովհաննես Սահակյանը:

Նա ընդգծեց՝ երբեւէ ԼՂՀ ճանաչման վերաբերյալ ՀՀԿ կողմից բացասական վերաբերմունք չի եղել, ՀՀԿ-ն ընդամենը չի մասնակցել քվեարկությանը. «Չեմ կարծում, որ աշխարհում կգտնվի մի հայ, որ չի ցանկանա ԼՂՀ-ի միջազգայնորեն ճանաչումը: Սա աքսիոմա է»:

Ե՞րբ ՀՀ իշխանությունը կճանաչի ԼՂՀ անկախությունը, պարոն Սահակյանի կարծիքով՝ երբ դիվանագիտական ճանապարհով այլեւս որեւէ բան չունենանք անելու, ու պետք է գնանք այս ճանապարհով. «Կամ երբ մենք կարողանանք այս բանակցությունների արդյունքում հասնել այնպիսի իրավիճակի, որ միջազգային հանրությունն էլ ճանաչի ԼՂՀ անկախությունը, եւ նաեւ մենք միանանք միջազգային հանրությանը եւ ճանաչենք ազատ, անկախ Արցախի հանրապետությունը»: Նա վստահ է՝ երբ կգա ժամանակը, այդ փաստաթղթի տակ կստորագրի ոչ թե երկու պատգամավոր, այլ 131 պատգամավորն էլ ուրախ կլինեն նման փաստաթղթի տակ ստորագրելու:

Մանրամասներին կարող եք ծանոթանալ` «Ա1+»-ի կայքում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031