Լրահոս
Օրվա լրահոսը

Հայկ Դեմոյան. Ցեղասպանության ճանաչումները միշտ ենթատեքստեր են ունեցել

Հունիս 06,2016 17:56

«Քաղաքական առումով ենթատեքստ կար»,- հունիսի 6-ին «Դիալոգ» մամուլի ակումբում լրագրողների հետ հանդիպման ընթացքում, անդրադառնալով Գերմանիայի Բունդեսթագի՝ Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձեւի ընդունմանը, ասաց Հայոց ցեղասպանության թանգարան- ինստիտուտի տնօրեն Հայկ Դեմոյանը:

Նա ընդգծեց, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը մեծ ընտրազանգված ունի Գերմանիայում եւ երբեմն հաշվի չի առնում այդ նկատառումները. «Ընտրարշավի ժամանակ Գերմանիան առաջին երկրներից մեկն է, որտեղ թուրքական քաղաքական գործիչները գնում են՝ իրենց ընտրազանգվածի հետ շփվելու համար: Թուրքական սփյուռքը Գերմանիայում վերահսկվում է թե՛ հատուկ ծառայությունների կողմից, թե՛ ազգայնական կառույցների կողմից, որոնք փոխկապակցված են: Սա չի կարող չանհանգստացնել գերմանական կողմին, որտեղ նույնպես հասկանում են մերձավորարեւելյան քաղաքականության հետ Թուրքիայի վտանգավոր կապերը, մասնավորապես՝ Իսլամական պետության հետ»:

Հայկ Դեմոյանի կարծիքով՝ նույն այդ ազգայնական կառույցները, որոնք ակտիվորեն ներգրավված են Սիրիայում եւ Իրաքում, շատ հանգիստ այդ ամենը կարող են տեղափոխել Եվրոպա նաեւ Գերմանիա. «Սա զսպիչ ազդակ եւ ուղերձ էր գերմանական կողմից: Իհարկե՛, միգրացիոն շանտաժը, որը որդեգրել է Թուրքիան Եվրոպայի հետ քաղաքականությունում, երկրորդական դեր չուներ բնավ այս որոշման հետ կապված, պետք է հաշվի առնենք, որ իրողությունը սա է: Չի կարող լինել 100 տոկոս մաքուր որոշում: Եթե դիտարկենք բոլոր ճանաչումները, ապա միշտ կային ենթատեքստեր»:

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930