Լրահոս
Օրվա լրահոսը

Երեւանի օդն աղտոտված է փոշով եւ տարատեսակ ծանր մետաղներով. «Հայոց աշխարհ»

Հունիս 09,2016 11:02

Մասնագետները ահազանգում են՝ Երեւանի օդն այն աստիճանի է աղտոտված փոշով եւ տարատեսակ ծանր մետաղներով, որ լրջորեն սպառնում է երեւանաբնակներիս առողջությանը:

Առանց այն էլ մեր առողջությանը սպառնացող գործոնները՝ նստակյաց, լարված եւ նյարդային կյանքը, սթրեսները, անառողջ սնունդը, ծխելը, բջջային կապը եւ այլն, բազմաթիվ են եւ զգալիորեն վատացնում են կյանքի որակը՝ տարատեսակ հիվանդությունների առկայության, քրոնիկ հոգնածության, վատ ինքնազգացողության ձեւով: Եթե դրան ավելացնենք մայրաքաղաքի աղտոտված օդը, որը ստիպված ենք շնչել անդադար, պարզ կդառնա, թե որքանով է վտանգված մեր առողջ եւ երկար ապրելու իրավունքը:

Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալների համաձայն՝ քաղաքներում ապրող մարդկանց ավելի քան 80 տոկոսն աղտոտված օդ է շնչում: Այդ խնդիրը գոյություն ունի աշխարհի գրեթե բոլոր երկրներում, բայց հատկապես աղքատ երկրներում շատ ավելի է արտահայտված:

Ցածր եւ միջին եկամուտ ունեցող երկրներում ավելի քան 1000 բնակիչ ունեցող քաղաքների 98 տոկոսը չի համապատասխանում օդի որակի վերաբերյալ առողջապահության համաշխարհային կազմակերպության սահմանած չափանիշներին: Ավելի բարձր եկամուտ ունեցող երկրներում այդ ցուցանիշը 56 տոկոս է: Աղքատ երկրներում նաեւ տարեցտարի օդի որակը վատանում է նաեւ այն դեպքում, երբ ամերիկյան ու եվրոպական զարգացած երկրներում օդի որակն աստիճանաբար բարելավվում է ձեռնարկված բնապահպանական նախաձեռնությունների շնորհիվ:

Հայաստանը, ցավոք, այդ առումով այնքան էլ հուսալի վիճակում չէ, քանի որ հատկապես մայրաքաղաքում օդի աղտոտվածությունը նորմայից շատ ավելի բարձր է, իսկ մթնոլորտում եղած ծանր մետաղների եւ թունավոր նյութերի առկայությունը, կարելի է ասել, տագնապալի է:

ԳԱԱ էկոլոգանոոսֆերային հետազոտությունների կենտրոնի գիտական գծով փոխտնօրեն ԼԻԼԻԹ ՍԱՀԱԿՅԱՆԻ տեղեկացմամբ՝ կենտրոնի կատարած հետազոտությունները պարզել են, որ մայրաքաղաքի տարբեր հատվածներում օդի աղտոտվածությունը տարբեր աստիճանի է:

ԹԱԳՈՒՀԻ ԱՍԼԱՆՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Հայոց աշխարհ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930