Լրահոս
Օրվա լրահոսը

Վլադիմիր Ավատկով. «Հայաստանի համար առաջին հերթին անհրաժեշտ է կայուն եւ հանդարտ Թուրքիա». «Հայկական ժամանակ»

Հուլիս 07,2016 11:48 Share

Թե ինչ հեռանկարներ ունի ռուս-թուրքական հարաբերությունների կարգավորումը, արդյոք Մոսկվայում հաշվի են առել ոչ վաղ անցյայի դասերը եւ ինչպես կազդեն այդ հարաբերությունները Հարավային Կովկասի վրա, պատմեց Արեւելագիտական հետազոտությունների, միջազգային հարաբերությունների եւ հրապարակային դիվանագիտության կենտրոնի տնօրեն, ռուսաստանցի թուրքագետ Վլադիմիր Ավատկովը։

– Ռուս-թուրքական համբերությունների ե՛ւ սրումը, ե՛ւ կարգավորումը որոշակի մտահոգություններ է առաջացրել Ռուսաստանի համար դաշնակից Հայաստանում։ Հայտնվում են ենթադրություններ, որ ռուս-թուրքական հարաբերությունների ջերմացումը կարող է տեղի ունենալ նաեւ Հայաստանի անվտանգության շահերի հաշվին, այդ թվում ԼՂ հակամարտությունում զիջումերի պարտադրմամբ։ Համամի՞տ եք այս կարծիքների հետ։

– Մտահոգությունները հասկանալի են, բայց դրանք բավականին ուռճացված են։ Իսկապես Հարավային Կովկասը ռուս-թուրքական հարաբերություններում բավական զգայուն խնդիր է։ Իրականում պետք է ավելի շատ մտահոգվել այն մասին, որ Միջին Արեւելքից եկող անկայունությունը Թուրքիայի միջոցով տեղափոխվում էր Եվրոպա ու վերջերս նաեւ Հարավային Կովկաս։ Լեռնային Ղարաբաղում այս տարվա ապրիլի սկզբին իրավիճակի կտրուկ սրումը դրա դրսեւորումներից էր։ Փառք Աստծո, հաջողվեց վերսկսված պատերազմը կանգնեցնել։

Կարծում եմ, ռուս- թուրքական հարաբերությունների կարգավորումը ինքնըստինքյան աջակցելու է տարածաշրջանի կայունացմանը։ Հայաստանի համար առաջին հերթին անհրաժեշտ է կայուն եւ հանդարտ Թուրքիա։ Պետք չէ սպասել, որ ռուս-թուրքական հարաբերությունների կարգավորումը կազդի Հայաստանի շահերի կամ հայ-ռուսական հարաբերությունների վրա։ Հայաստանը եղել է եւ կմնա Ռուսաստանի դաշնակիցը եւ գործընկերը։ Պետք չէ այն, ինչ Ռուսաստանի ու Թուրքիայի մեջ է տեղի ունենում, վերցնել ձեզ վրա։ Այն, ինչ տեղի է ունենում Ռուսաստանի եւ Թուրքիայի միջեւ, կապված է միայն եւ միայն Ռուսաստանի եւ Թուրքիայի հարաբերություններում փոփոխությունների հետ։ Դա պայմանավորված չէ տարածաշրջանային հակամարտություններով։ Ուստի, եթե անգամ ռուս-թուրքական հարաբերությունների կարգավորումն ազդեցություն ունենա տարածաշրջանի վրա, ապա՝ միայն դրական, քանի որ ցանկացած կարգավորում ու կայունացում դրական ազդակ է։

Զրուցեց Արշալույս ՄՂԴԵՍՅԱՆԸ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական ժամանակ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031