Լրահոս
Օրվա լրահոսը

«Ընտրողական մոտեցում». Սաքունցը՝ կալանավորներին տեսակցելու մասին

Օգոստոս 12,2016 16:54

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, ՀՀ ԱԺ պատգամավորներին թույլ չեն տալիս «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում տեսակցել կալանավորներին: Օգոստոսի 12-ին «Նոյյան տապան» մամուլի ակումբում Aravot.am-ը Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցին խնդրեց անդրադառնալ այդ հանգամանքին:

«Հաշվի առնելով, որ որոշ մարդիկ՝ հանձինս Վիտալի Բալասանյանի, հայտնի մեր կոմպոզիտորների, այնուամենայնիվ, կալանավորված անձանց հետ հանդիպում են: Այսինքն՝ քննիչի որոշումը, որը իրենք ձեւակերպում են տեսակցության արգելման վրա, հենց անձանց է վերաբերվում, որոնք պետք է տեսակցության իրավունք չունենան: Իսկ այն մարդիկ, որոնք իրավունք ունեն հանդիպել այդ անձանց հետ, եւ նրանց նկատմամբ չի կարող կիրառվել քննիչի տեսակցությունների արգելանքը, նրանց նկատմամբ կիրառվում է: Այսինքն՝ ընտրողական մոտեցման մասին է խոսքը եւ միայն խոսում է այն մասին, որ իրավունքի գերակայության սկզբունք ասածը կամ օրենքի առաջ ոչ միայն հավասար պատասխան տալու, այլ օրենքի առջեւ բոլորը հավասար իրավասություններ պետք է ունենան: Այդ սկզբունքը հերթական անգամ խաթարվում է, եւ քաղաքական նպատակահարմարությամբ են որոշում, թե ով ում հետ հանդիպի»:

Արթուր Սաքունցը կարծում է, որ այդպիսով իրավական համակարգը հերթական անգամ խարխլվեց. «Իրավական կարգավորումը գցվել է մի կողմ եւ աշխատում է քաղաքական նպատակահարմարությունը: Դա ոչ թե մտահոգիչ է, այլ սահմանադրական նորմերը խստիվ հետեւելու մասին Սերժ Սարգսյանի հայտարարության բացառումն է: Այսինքն՝ ինքը հետամուտ չէ, որ օրենսդրությունը եւ Սահմանադրությունը խստիվ իրականացվեն: Այդ հայտարարությունը ընդամենը հռետորական խաբեություն է»:

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031