Լրահոս
Օրվա լրահոսը

Սամվել Նիկոյան. «Մեզ համար, իհարկե, ցանկալի կլինի վարչապետի մուտքը ՀՀԿ». «Հայկական ժամանակ»

Նոյեմբեր 09,2016 11:10 Share
Աջակցեք aravot.am-ին

ՀՀԿ ԳՄ անդամ, պատգամավոր Սամվել Նիկոյանի խոսքերով՝ Հայաստանում տեղի ունեցող փոփոխություններն ու բարեփոխումներն անպայման արտացոլում են ունենալու իրենց կուսակցության մեջ եւ կուսակցության ղեկավար կազմում։

– Փոփոխությունների արդյունքում նոր մարդիկ կմտնե՞ն ՀՀԿ ԳՄ, եւ որոշ անդամներ դուրս կգա՞ն այնտեղից։

– Փոփոխությունները նշանակում են ամեն ինչ։ Փոփոխությունները կարող են վերաբերվել եւ ԳՄ-ի ընդհանուր թվակազմին, եւ նոր անդամների հնարավորությանն ու ԳՄ-ից դուրս գալուն։ Պարզապես զինվեք համբերությամբ մինչեւ մեր համագումարը։ Երկրում տեղի ունեցող բարեփոխումները չեն կարող ազդեցություն չունենալ իշխող կուսակցության ղեկավար մարմնի վրա։

– Կարեն Կարապետյանի մամուլի խոսնակը երեկ պատասխանելով նրա՝ ՀՀԿ–ին անդամակցելու վերաբերյալ հարցին՝ ասել էր, որ այդ մասին վարչապետն ինքը կհայտարարի։ Այսինքն` արդեն հաստատ է, որ Կարապետյանը կմտնի ՀՀԿ։ Այդ դեպքում էլ նա, բնականաբար, կընդգրկվի ԳՄ։

– Մեզ համար, իհարկե, ցանկալի կլինի վարչապետի մուտքը ՀՀԿ, բայց դա ինքը պետք է նախաձեռնի եւ ինքը պետք է դա հայտարարի։ Իսկ եթե Կարեն Կարապետյանն անդամագրվի կուսակցությանը, ապա, բնականաբար, նա պետք է լինի կուսակցության ղեկավար մարմնում։

Արմինե ԱՎԵՏՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական ժամանակ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Նոյեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930