Քիչ առաջ ՀՀ մշակույթի նախարար Արմեն Ամիրյանի հրամանով Գյումրու Վարդան Աճեմյանի անվան դրամատիկական թատրոնի տնօրեն է նշանակվել նույն թատրոնի պրոդյուսեր Տիգրան Վիրաբյանը։ Այս մասին մենք տեղեկացանք հենց նրանից։
Նշենք, որ ուրբաթ օրը տնօրենի թափուր պաշտոնի համար կայացած մրցույթին մասնակցել են 3 հոգի, անցողիկ շեմը հաղթահարել էին թատրոնի պրոդյուսեր Տիգրան Վիրաբյանը ու ռեժիսոր Մկրտիչ Անտոնյանը: Մշակույթի նախարարը, ինչպես և խոստացել էր, նախապատվությունը տվեց այն անձին, որին տնօրենի պաշտոնում ուզում էր տեսնել թատրոնի կոլեկտիվը։
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ



















































Սա ճարպիկ տիպ է: ))