Լրահոս
Օրվա լրահոսը

Ապրիլին կամավոր սահման մեկնած ուսուցիչը դատապարտվեց 3 տարվա ազատազրկման. (Տեսանյութ)

Փետրվար 02,2017 16:05 Share

ՊՊԾ գնդի գրավմանը հաջորդած հավաքների ընթացքում ոստիկանների հանդեպ բռնություն կիրառելու, մասնավորապես՝ նրանց վրա քար նետելու մեջ մեղադրվող Գագիկ Միքայելյանի պաշտպան Անի Չատինյանն այսօր կայացած դատական նիստում հանդես եկավ եզրափակիչ ճառով:

Նա նշեց՝ եթե դատարանը գա եզրահանգման, որ առկա է հանցակազմ, ապա պետք է հաշվի առնել որոշ հանգամանքներ: Գագիկ Միքայելյանը, ինչպես նշեց պաշտպանը, նախկինում դատապարտված եւ արատավորված չի եղել եւ մինչեւ կալանավորվելն աշխատել է 142 դպրոցում՝ որպես պատմության ուսուցիչ: «Ազատության մեջ գտնվելու դեպքում՝ նա կարող է շարունակել աշխատել, քանի որ ուժի մեջ է աշխատանքային պայմանագիրը: Նա ամուսնացած է, երկու տարեկան երեխա ունի: Կինը բնակվում է հաշմանդամության թոշակառու մոր հետ: Միքայելյանը նրանց միակ կերակրողն է: Պարտադիր զինվորական ծառայության ընթացքում նա աչքի է ընկել պարտաճանաչությամբ, նրա հայրն «Արաբո» ջոկատի ազատամարտիկ է: Նա մեկ վայրկյան չի մտածել ու ապրիլին մեկնել է սահման՝ որպես կամավոր»,-հայտնեց փաստաբանը եւ դատարանին ներկայացրեց Միքայելյանի մասին համապատասխան բնութագրեր ու փաստաթղթեր:

Վերջին խոսքում Գագիկ Միքայելյանն ասաց. «Նպատակ չենք ունեցել բռնություն կիրառել: Լուսաձայնային նռնակների նետումը անսպասելի սկսվեց, սկսեցինք պաշտպանվել: Խնդրում եմ հաշվի առնել, որ խնամակալության ներքո ունեմ կին եւ երեխա»:

Դատարանը խորհրդակցական սենյակից գալով՝ որոշեց Գագիկ Միքայելյանին մեղավոր ճանաչել եւ դատապարտել երեք տարվա ազատազրկման:

(Հիշեցնենք, որ դատարանի որոշմամբ՝ այս գործով նիստը թույլատրված էր նկարահանել առաջին տասը րոպեն):

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (4)

Պատասխանել

  1. Կեցցե հայաստանյան դատարանը, աշխարհի ամենաարդարն ու սիրվածը(լավ է՞ր«Առավոտ»ջան):

  2. Հ.Շ. says:

    Պատիժը խիստ ու ծանր է, պարզ է:

    Սակայն, ըստ հոդվածի վերնագրի insinuation-ին,
    պէտք է որ հասկանանք թէ,
    եթէ մէկը ռազմաճակատ գացած է,
    պէտք է որ Օրէնքը տարբեր կերպո՞վ կիրարկվի իր պարագային,
    երբ որ հանցագործություն կատարէ…

    Այդ տրամաբանությամբ,
    18 տարիքից վեր բնակչության բոլոր տղամարդիկը,
    առաւել շատ մը օրիորդներ եւ տիկիններ,
    սովորական Օրէնքից բարձր են դասվելու:

    • Հասմիկ says:

      Օրենքը հաշվի է առնում բոլոր հանգամանքները ի տարբերություն մեր ,,օրինապահ” դատարանի:

      • Հ.Շ. says:

        ջանս, հասկացա… մի քանի բան գիտեմ, Օրէնքի մասին

        սակայն եթէ ռազմաճակատ գնալը մաս կազմէ այս հանգամանքներին, Հայաստանի պարագային, համարյա թէ բոլոր նյութի առարկա բնակչությունը օգտվելու է անկէ, եւ այլեւս Օրէնքի նախնական կիրառումը իմաստ չունի

        իսկ այս մասնահատուկ պարագային, թոյլ տվէք, մի բան ել ասեմ՝

        կարելի է օրինապէս առարկել որ ռազմաճակատ գացած անձը պիտի որ ա՛լ աւելի գիտակցի թէ երկրին համար որքան վնասակար է ոստիկաններ քարկոծելը, ներքին քաղաքացիական պատերազմ սկսելը…

Պատասխանել Հ.Շ.

Օրացույց
Փետրվար 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728