Լրահոս
Օրվա լրահոսը

ՀԱԿ-ը ոչ այն է՝ քննադատի «կեղծ ընդդիմությանը», ոչ այն է՝ բացի քաղաքագիտական վերլուծության նոր էջը եւ միանա Ծառուկյանին. «Հրապարակ»

Փետրվար 03,2017 10:25

ՀԱԿ-ի լռությունը ոչ ոքի չի՞ զարմացնում։ Բայց, մյուս կողմից էլ՝ ի՞նչ ասեն իրենց երեկվա դաշնակից Գագիկ Ծառուկյանին ու Վարդան Օսկանյանին։ Ի վերջո, ճանապարհ են անցել իրար հետ։

Բայց նախընտրական շրջանը խոսելու ամենապատեհ ժամանակաշրջանն է։ Եվ ուրեմն՝ ի՞նչ անել։ Ոչ այն է՝ քննադատի «կեղծ ընդդիմությանը», ոչ այն է՝ բացի քաղաքագիտական վերլուծության նոր էջը եւ միանա Ծառուկյանին։

Հասկանում ենք նաեւ, որ հիմա Լեւոն Տեր-Պետրոսյանն ու Սերժ Սարգսյանը նույնիսկ իրար տներ են գնում, խորհուրդներ են հարցնում միմյանցից, եւ Տեր-Պետրոսյանի համար հեշտ չէ ընդդիմությանը միանալը։ Անելանելի դրությունից լավագույն ելքը լռությունը չէ, բայց սա, ինչպես տեսանք, այն լռությունն է, որ ՀԱԿ-ի պարագայում միանգամայն օբյեկտիվ պատճառներ ունի։

Իսկ ի՞նչ էր ասում ՀԱԿ-ը 2008-ին՝ մարտի 1-ից հետո։ Մեղադրում էր Գագիկ Ծառուկյանին, Վարդան Օսկանյանին, Սեյրան Օհանյանին՝ իշխանության կողքին կանգնելու, հանրությանն ապակողմնորոշելու, ցուցարարների դեմ բանակ հանելու մեջ։ Ի՞նչ է ստացվում։ Մարտի 1-ի թեման, կարծես, տեղափոխվում է կամ, ավելի ճիշտ, կենտրոնանում է իշխանությունից դուրս մի տեղ, որին մենք այսօր ընդդիմադիր դաշտ ենք ասում։ Ինչպես տեսանք՝ այդ դաշտում են մարտի 1-ի թե պահանջատերը՝ ՀԱԿ-ը, եւ թե ՀԱԿ-ի վկայակոչած մեղավորները:

Էդիկ ԱՆԴՐԵԱՍՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728