Լրահոս
Օրվա լրահոսը

«Ժառանգությունը» կբանակցի Սեյրան Օհանյանի դաշինքի եւ «Ելք»-ի հետ (Տեսանյութ)

Փետրվար 04,2017 15:08

«Ժառանգությունն ամենասկզբից լայն համախմբման կողմնակից լինելով՝ փորձելու է այն կյանքի կոչել: Այդ նպատակով հանդիպումներ ենք ունեցել ընդդիմադիր հատվածի գրեթե բոլոր ներկայացուցիչների հետ»,-«Փաստարկ» մամուլի ակումբում այսօր անդրադառնալով «Ժառանգություն» կուսակցության՝ առաջիկա ընտրություններին դաշինքով մասնակցելու երեկվա որոշմանը, ասաց կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը:

«Սեյրան Օհանյանի հնարավոր դաշինքի եւ «Ելք»-ի հետ միավորման պաշտոնապես բանակցություններ սկսելու որոշում եղավ երեկ՝ խորհրդի կողմից: Խնդիրը ոչ թե այն է, որ վախենում ենք միայնակ մասնակցելուց, այլ տրամաբանությունն է փոխվել՝ հաշվի առնելով Ընտրական օրենսգիրքը: Իշխանությունների վարկանիշային, իսկ իրականում՝ «թաղային» համակարգը թույլ չի տալիս քաղաքական ընտրություններ անցկացնել եւ միայն համախմբման արդյունքում է հնարավոր դրանց անցկացումը»,-հավելեց Արմեն Մարտիրոսյանը:

Թե ինչու հենց նշյալ դաշինքները, Արմեն Մարտիրոսյանի խոսքով՝ կարեւորը խնդիրն է ու ծրագիրը, որոնց շուրջ համախմբվելու են, ոչ թե անձինք:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728