Լրահոս
Օրվա լրահոսը

Հիվանդ թեկնածուների աչքերը արյունակալում են, նրանք ձեռքները դանակներ են վերցնում. «Չորրորդ իշխանություն»

Մարտ 03,2017 12:24

Այս ամենը ստվերում է Հայաստանի ամբողջ տարածքում մոլեգնող նոր վիրուսը, որը կոչվում է դանակոմանիա։ Այդ վիրուսը տարածված է հատկապես մեծամասնական ընտրակարզով ձեւավորված ընտրատարածքներում։ Այդ ընտրատարածքներում իրենց թեկնածությունը առաջադրած քաղաքացիները վիրուս կպնելու դեպքում շատ արագ կորցնում են ինքնատիրապետումը։ Հիվանդության նախնական ախտանիշներն են. սեփական եսի մասին մեծ կարծիք, իրեն ընտրատարածքում թագավոր զգալու, կատաղության նոպաներ, ջղաձգումներ, որոնք պարանոյայի են հասնում, երբ նույն ընտրատարածքում հիվանդները այլ թեկնածուներ են տեսնում։ Այդ ժամանակ հիվանդությունը հասնում է իր գագաթնակետին, հիվանդ թեկնածուների աչքերը արյունակալում են, նրանք ձեռքները դանակներ են վերցնում եւ սկսում աջ ու ձախ այլ թեկնածուներին դանակահարել։

Բժիշկներն առայժմ այդ հիվանդության բուժման որեւէ դեղատոմս չունեն, այնպես որ, վիրուսը սպառնում է բոլոր ընտրատարածքներում վարակել մարդկանց։ Հայտնի է միայն, որ այդ վիրուսի նկատմամբ անզոր են հատկապես Հանրապետական կուսակցության անդամները, ներկայացուցիչները, ինչը բացատրվում է նրանց նժդեհական գենետիկայով։

Դեռ լավ է, որ վիրուսի օջախը հայտնաբերել են. այն գտնվում է Արագածոտնի մարզում։ Առաջին հիվանդը բազմակուսակցական, բազմասերիանոց, բազմաթիվ արկածների մեջ հայտնված, խորհրդարանի պատգամավորական աթոռը սեփական տան բազմոցի հետ շփոթած բազմասեր մի անձնավորություն է, որի անունը չենք ցանկանում այստեղ նշել։

Ու գնա՜ց։ Արարատի մարզի Սայաթ-Նովա գյուղում ՀՀԿ-ական վիրուսակիրը դանակահարել է ԲՀԿ-ի մարզային կառույցի ներկայացուցչին։ Տուժածին վիրահատել են։ Մնացած դանակահարություններին չենք անդրադառնում։ Առայժմ։

Մհեր ՂԱԼԵՉՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Չորրորդ իշխանություն» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031