Լրահոս
Օրվա լրահոսը

Տեղեկություններ են հայտնվել Ադրբեջանի ԶՈւ ևս մեկ կորստի մասին. razm.info

Մարտ 03,2017 16:53

Մարտի 3-ին սոցիալական ցանցերում ադրբեջանցի օգտատերերից մեկի գրառումներից պարզ է դարձել, որ մարտի 1-ին Արցախի շփման գծում սպանվել է Ադրբեջանի բանակի զինծառայող Մանսիմով Ջելալը (Mənsimov Cəlal): Նշվում է, որ զինծառայողը մահացել է «Արցախի սահմանին մղվող մարտերում»: Հրապարակվել են նաև զինծառայողի հուղարկավորությունից լուսանկարներ:

Հիշեցնենք, որ երեկ՝ մարտի 2-ին, ադրբեջանական Meydan TV լրատվակայքի համակարգող Հեբիբ Աբդուլաևը իր ֆեյսբուքյան էջում մարտի 2-ին գրել էր, որ, նախնական տվյալներով սրտի կաթվածից, մահացել է Ադրբեջանի ԶՈւ՝ Աղջաբեդիի շրջանի զորամասերից մեկի պայմանագրային զինծառայող Մանսումով Ջալալ ogluՍադուլլահ օղլուն (Mənsumov Cəlal Sədullah oğlu):

Ջալալ Մանսումովը ծնվե է 1978 թվականին՝ Ադրբեջանի Սաաթլի շրջանի Մոլլավազլի գյուղում։

 

Նյութի մանրամասները կարդացեք razm.infoի  կայքում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031