Լրահոս
Օրվա լրահոսը

Տեր-Պետրոսյանն իր «հրաժեշտի խաղն» անցկացրեց արժանապատիվ, անկախ ընտրությունների արդյունքներից. «Իրատես»

Ապրիլ 04,2017 12:09

Աստված երկար կյանք տա Լևոն Տեր-Պետրոսյանին, բայց ակնհայտ է, որ ապրիլի 2-ի ընտրությունները վերջինն են առաջին նախագահի քաղաքական կենսագրությունում։ Տեր-Պետրոսյանն իր «հրաժեշտի խաղն» անցկացրեց արժանապատիվ, անկախ ընտրությունների արդյունքներից, գերադասեց խոսք ասել պատմության և ոչ թե մի քանի մանդատի համար։ Այս համատեքստում անտեղի էին նախընտրական այն շահարկումները, թե իբր առաջին ու գործող նախագահների միջև ինչ-որ գործարք, դավադրություն կա։

Կարճ ժամանակը ցույց տվեց, որ Տեր-Պետրոսյանի վերջին երկու հեռուստաելույթները սակավ առնչություն ունեն ընտրական գործընթացի հետ։ Ըստ ամենայնի, ՀԱԿ առաջնորդը գերադասեց հրապարակային ակտիվ քաղաքականության վերջաբանը ձևակերպել այն հարցով, որը նրան քաղաքականություն բերեց երեսուն տարի առաջ ու դարձավ  առաջնայինը  Հայաստանի  անկախության տարիների քաղաքական օրակարգում։

Քաղաքականությունն ավարտված է նաև Ռոբերտ Քոչարյանի համար ու շատ ավելի անփառունակ ձևով։ Երկրորդ նախագահի երեկվա վարքագիծը հարիր չէ պետական գործչին. նրա բացակայությունը Հայաստանից ու չմասնակցությունն ընտրություններին, ըստ էության, փախուստ են քաղաքականությունից, ավելի ստույգ՝ հրաժեշտ քաղաքականությանը։ Մարդը, ով տասը տարի զբաղեցրել է երկրի բարձրագույն պաշտոնը, պարտավոր է քաղաքացիական իր կերպարով էտալոն լինել մյուս քաղաքացիների համար։ Քոչարյանը ապրիլի 2-ի ընտրություններում հերթական անգամ բացահայտեց կոմերսանտի իր էությունը, սոցիալական պատասխանատվության բացակայությունը, իր արհամարհանքը պետական և քաղաքական ինստիտուտների հանդեպ։

Լևոն Տեր-Պետրոսյանի ու Ռոբերտ Քոչարյանի հեռացումը քաղաքականությունից կանխորոշվում էր դեռևս սահմանադրական փոփոխություններով, որոնցով փակվեց նախկին նախագահների վերադարձի ճանապարհը:

Սարգիս ԱՐԾՐՈՒՆԻ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Իրատես» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930