Լրահոս
Օրվա լրահոսը

Ադրբեջանական զինուժը գնդակոծել է Ոսկեվանի սահմանագոտում աշխատող կոմբայնը

Հուլիս 28,2017 18:30

Հուլիսի 28-ին, ժամը 11-ի սահմաններում Ղազախի շրջանի Ղուշչի Այրում գյուղի հենակետերից ադրբեջանական զինուժը կրակ է բացել Նոյեմբերյանի տարածաշրջանի Ոսկեվան գյուղի սահմանամերձ «Կապի տակ» տարածքում, գյուղի գերեզմանատան հարակից արտում աշխատող հացահատիկահավաք կոմբայնի վրա: Կոմբայնավարը հարկադրված է եղել ընդհատել աշխատանքը: Տուժածներ չկան:

Ոսկեվանի վարչական ղեկավար Սերյոժա Ալեքսանյանը հայտնեց, որ մեր զինծառայողների պատասխան կրակից հետո ադրբեջանական գնդակոծությունը դադարել է: Այդ հատվածում ցորենի չհնձված արտ կա, որի բերքահավաքը կկատարվի համեմատաբար խաղաղ ժամանակ:

Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31