Լրահոս
Օրվա լրահոսը

Վարչապետը ծանոթացել է «ԴիջիԹեք էքսպո-2017»-ի մասնակից ընկերությունների արտադրանքին ու ծրագրերին

Սեպտեմբեր 30,2017 15:15

Վարչապետ Կարեն Կարապետյանն  այսօր այցելել է «ԴիջիԹեք էքսպո-2017» 13-րդ ամենամյա տեխնոլոգիական ցուցահանդես,  շրջել  տաղավարներով, ծանոթացել ընկերությունների արտադրանքին, մատուցվող ծառայություններին, զարգացման ծրագրերին, առկա խնդիրներին: Ընկերությունները հանդես են եկել տարբեր նախաձեռնություններով, որոնք Կարեն Կարապետյանն առաջարկել է քննարկել ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության հետ և արդյունքները ներկայացնել կառավարություն:

Սեպտեմբերի 29-ից հոկտեմբերի 1-ը «Տոն տեխնոլոգիական հայության համար» կարգախոսի ներքո «Երևան Էքսպո» ցուցահանդեսային համալիրում  անցկացվող տեխնոլոգիական միջազգային ցուցահանդեսում ներկայացված են հայկական տեխնոլոգիական և բազմաթիվ այլ, այդ թվում՝ նորաստեղծ ընկերությունների արտադրանքն ու ծառայությունները, ինչպես նաև դպրոցականների նորարարական գաղափարներն ու տեխնոլոգիական լուծումները, շուկայի զարգացման միտումներն ու նորարարությունները: «ԴիջիԹեք էքսպո-2017»-ի շրջանակում անցկացվում են գործարար հանդիպումներ, մրցույթներ և սեմինարներ:

Ցուցահանդեսին այս տարի մասնակցում է շուրջ 150 ընկերություն։ Ընդ որում՝ տեղական հեղինակավոր կազմակերպություններից բացի, մասնակցում են նաև ոլորտի առաջատար ընկերություններ աշխարհի տարբեր երկրներից՝ Ճապոնիայից, Չինաստանից, Հնդկաստանից, ԱՄՆ-ից, Կանադայից, Միացյալ Թագավորությունից, ՌԴ-ից, Շվեդիայից, Ավստրիայից, Գերմանիայից, Հունաստանից, Լատվիայից, Լիտվայից և այլ երկրներից:

ՀՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930