Լրահոս
Օրվա լրահոսը

Զինվորի ու բանակի փողը լափածները դեռ պատասխան չեն տվել. Սուրեն Սարգսյան. հետադարձ հայացք քառօրյա պատերազմին

Ապրիլ 04,2018 11:30

Այս օրերին գրեթե բոլորն են խոսում մեզ պատուհասած քառօրյայից. մեծարում են մեր անմահացած զինվորներին ու սպաներին, յուրաքանչյուրն իր գլխով եկածն ու իր մասնակցության բաժինն է փորձում վերհիշել ու ներկայացնել, իշխանություններն, այս կամ այն կերպ, փորձում են արդարացումներ գտնել այն բացերի համար, որոնց ուղիղ պատասխանատուն իրենք են, պարզապես շոու անողներն էլ՝ իրենց գործին են եղել և կան: Մի խոսքով, ինչպես որ լինում է նման դեպքերում: Մի ահռելի և անթույլատրելի տարբերություն կա, սակայն. եթե 1988 թվականին և 90-ականների սկզբին, երկարատև ընդմիջումից հետո, պատերազմի ու հազարավոր մարդկային կորուստների գնով, նոր էինք ձեռքբերում պետականություն, անկախություն, հիմնում բանակ, զրոյից փորձում կառուցել տնտեսություն, և գրեթե անհնարին կլիներ, թացն ու չորը չխառնել, փոքր ու մեծ սխալներ թույլ չտալ, ապա այսօր, այն պակասները, որ ի հայտ հանեց ապրիլյան քառօրյա պատերազմը, մեղմ ասած՝ աններելի ու անընդունելի են:

Մեր հերոս զինվորներին ու նրանց ընտանիքներին դարձյալ միայնակ թողեցինք: Նրանցից շատերն այսօր հացի ու դեղի գումար չունեն, ստիպված են ամենօրյա ստորացումների ու քաշքշուքների ենթարկվել:

Թեմայի մանրամասները՝ տեսանյութում:

Սուրեն ՍԱՐԳՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Քառօրյան դա մի զավեշտ էր համեմատած 1988-1994թթ-ի հետ :
    Տարիներ շարունակ Արման Սաղաթելյանը զինուժով մեզ կերակրում էր այն,ինչ ամանում չկար,իսկայն այն,որ ունենք՛ կար ու կա անտեսվում է՝հզոր և հայրենասեր տղաներ:
    Կարծես՝ քառօրյաից հետո ոմանք հասկացան,որ ասելով չի և այսօր կան տեղաշարժեր:
    Ինչ մնում է թալանին,ապա դա այսօր չէր,որ սկսեց,եթե դու թալանեցիր և պատասխան չտվեցիր,իսկ այսօր ես ի՞նչու չպետք է թալանեմ:
    Քառօրյաի ժամանակ զինվորը բլինդաժ չուներ և ահա գալիս է ոմն պաշտոնյա՛ հենց հիմա ես տախտակ և թիթեղ կուղարկեմ,ի՞սկ ուր այդպես էլ չհասկացանք:
    Կներեք,բայց շատեր են համակերպվել, և եթե թալանից մի փշրունք քեզ են շպրտում…

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30