Լրահոս
Օրվա լրահոսը

Կարկուտ՝ մարզի Դեբեդավան, Դեղձավան, Վազաշեն գյուղերում

Հունիս 06,2018 10:47 Share

Հունիսի 5-ին, ժամը 18:30-ի սահմաններում ուժգին կարկուտ է տեղացել Տավուշի մարզի Այրում համայնքի Դեբեդավան և Դեղձավան բնակավայրերում: Կարկուտն ուղեկցվել է հորդառատ անձրևով և փոթորկով: Վնասվել են գյուղացիական տնտեսությունների գյուղատնտեսական մշակաբույսերը, բազմամյա տնկարկները, խաղողի այգիները, խոտհարքները:

Նույնպիսի ուժգնության կարկուտ մայիսի 26-ին տեղացել էր նաև մարզի Վազաշեն համայնքում:Բոլոր համայնքներում համայնքային հանձնաժողովները գնահատում են վնասի չափերը, որոնք կներկայացվեն մարզպետարանում գործող համապատասխան մարզային հանձնաժողովին: Մարզպետարանից արդեն վնասի չափերը, ամբողջովին ճշգրտված և գնահատված, կներկայացվեն ՀՀ կառավարություն:

Տավուշի մարզպետարան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930