Լրահոս
Օրվա լրահոսը

«Միսս Երկիր» տիտղոսն ստացել է Վիետնամի ներկայացուցիչը

Նոյեմբեր 04,2018 12:09

«Միսս Երկիր-2018» տիտղոսը շնորհվել է Վիետնամի ներկայացուցիչ Ֆիոնգ Կհան Նգուենին՝  տեղեկացնում է  Rappler հրատարակությունը: Գեղեցկության այս մրցույթի հաղթողը մարքեթինգ է ուսումնասիրում համալսարանում եւ ազատ խոսում է անգլերեն: Նգուենն ինքնակենսագրականում նշում է, որ շատ է սիրում կատուներին, քանի որ «այդ խելացի կենդանիները հիանալիորեն հարմարվում են շրջակա ցանկացած միջավայրի»:

Պարգեւատրումը կայացել է Ֆիլիպինների մայրաքաղաք Մանիլայում:

Մրցավարները նաեւ «Միսս Կրակ», «Միսս Ջուր», «Միսս Օդ» տիտղոսներ են շնորհել, համապատասխանաբար, Մեքսիկայի, Կոլումբիայի եւ Ավստրիայի ներկայացուցիչներին:

«Միսս Երկիր» մրցույթն անցկացվում է Ֆիլիպիններում՝ 2001 թվականից, եւ «Միսս Աշխարհի» հետ միասին համարվում է գեղեցկության ամենահեղինակավոր մրցույթներից մեկն աշխարհում: Այն ուղղված է շրջակա միջավայրի խնդիրների մասին իրազեկվածության բարձրացմանը:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930