Լրահոս
Օրվա լրահոսը

ԱՄՆ հայկական կազմակերպությունները վերահաստատում են «միաձայն աջակցութիւնը Հայաստան Համահայկական Հիմնադրամի առաքելութեան ու նպատակներուն»

Նոյեմբեր 21,2018 10:28

ԳՈՐԾԵԼՈՎ համահայկական միասնութեան ոգիով,

ՈՂՋՈՒՆԵԼՈՎ Հայաստանի ժողովուրդի աւելի արդար եւ բաց հասարակութիւն մը ստեղծելու կամքը,

ՆԿԱՏԻ ՈՒՆԵՆԱԼՈՎ, որ Հայաստանի ու Արցախի զարգացումը անվիճելի առաջնահերթութիւն է Հայկական Սփիւռքին համար,

ՃԱՆՉՆԱԼՈՎ Հայաստան Համահայկական Հիմնադրամի եւ իր միջազգային գործընկերներու նշանակալից նուաճումները, եւ այն իրողութիւնը, որ անցեալ 26 տարիներուն Հիմնադրամը ի մի խմբած է Սփիւռքի բոլոր գլխաւոր կառոյցները՝ հայրենիքի զարգացման եւ մարդասիրական կարիքները հոգալու ի խնդիր մեծածաւալ օժանդակութիւն հայթայթելու առաքելութեամբ,

ԵՒ ԶՕՐԱՎԻԳ ԿԱՆԳՆԵԼՈՎ Հայաստան Համահայկական Հիմնադրամի նոր ղեկավարութեան վճռակամութեան՝ կազմակերպութեան թափանցիկութիւնն ու հաշուետուութիւնը արմատականօրէն բարելաւելու,

ՄԵՆՔ՝ ՍՏՈՐԱԳՐԵԱԼՆԵՐՍ,

ԿԸ ՎԵՐԱՀԱՍՏԱՏԵՆՔ մեր միաձայն աջակցութիւնը Հայաստան Համահայկական Հիմնադրամի առաքելութեան ու նպատակներուն,

ԵՒ ԿՈՉ Կ՛ՈՒՂՂԵՆՔ իւրաքանչիւր ամերիկահայու՝ իր առատաձեռն մասնակցութիւնը բերելու Հայաստան Համահայկական Հիմնադրամի Գոհաբանութեան Օրուան Միջազգային Թելեթոնին, որ պիտի հեռարձակուի Հինգշաբթի, 22 Նոյեմբեր 2018ին, առաւօտեան ժամը 10էն մինչեւ գիշերուան 10ը: Թելեթոնին նպատակն է համայն հայութեան նեցուկով հայրենիքի տարածքին կիրառել արդի ճարտարագիտութիւններ՝ ինչպէս խորքային հորեր ու կաթիլային ոռոգման համակարգեր, ինչպէս նաեւ տեղադրել արեւային ջերմուժի համակարգեր, որոնք բոլորը մեծապէս պիտի սատարեն Հայաստանի ու Արցախի երկրագործական աննախընթաց զարգացման, նոր գործերու ստեղծման եւ ջերմուժային անկախութեան:

Հայրենիքի զարգացման ու բարգաւաճման սատարելը իւրաքանչիւր հայու պարտականութիւնն է:

 

Նոյեմբեր 16, 2018՝ Լոս Անճելըս

 

ՅՈՎՆԱՆ ԱՐՔ. ՏԷՐՏԷՐԵԱՆ

Հայց. Առաքելական Եկեղեցւոյ Հիւսիսային Ամերիկայի

Արեւմտեան Թեմի Առաջնորդ

ՄՈՒՇԵՂ ԱՐՔ. ՄԱՐՏԻՐՈՍԵԱՆ

Հայց. Առաքելական Եկեղեցւոյ Արեւմտեան Ամերիկայի Հայոց

Թեմի Առաջնորդ

ՎԵՐ. ՊԵՐՃ ՃԱՄՊԱԶԵԱՆ

Հիւսիսային Ամերիկայի Հայ Աւետարանական Միութեան

Հոգեւոր Հովիւ

ՄԻՔԱՅԷԼ ԵՊՍ. ՄՈՒՐԱՏԵԱՆ

Հիւսիսային Ամերիկայի Հայ Կաթողիկէ Թեմի Առաջնորդ

ՏՈՔԹ. ՌԱՖՖԻ ՊԱԼԵԱՆ

Ռամկավար Ազատական Կուսակցութեան Արեւմտեան Ամերիկայի Շրջանային Վարչութեան Ատենապետ

ԱՒԵՏԻՔ ԻԶՄԻՐԼԵԱՆ

Հայ Յեղափոխական Դաշնակցութեան Արեւմտեան Ամերիկայի

Կեդրոնական Կոմիտէի Համաատենապետ

ԹԱԼԻՆ ԵԱԳՈՒՊԵԱՆ

Հայկական Բարեգործական Ընդհանուր Միութեան Արեւմտեան Ամերիկայի Շրջանային Յանձնախումբի Ատենապետ

ՍԻԼՎԱ ՓՈԼԱՏԵԱՆ

Հայ Օգնութեան Միութեան Արեւմտեան Շրջանի Շրջանային

Վարչութեան Ատենապետ

ՄԻՀՐԱՆ ԹՈՒՄԱՃԵԱՆ

Ամերիկայի Հայկական Համագումարի Արեւմտեան Շրջանի Տնօրէն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930