Լրահոս
Օրվա լրահոսը

Մասիս Մայիլյանն ընդգծել է ՀՀ-ի և Ֆրանսիայի միջև խորհրդարանական դիվանագիտության և համագործակցության զարգացման ուղղությամբ ջանքերը կրկնապատկելու անհրաժեշտությունը

Սեպտեմբեր 11,2019 21:40

Սեպտեմբերի 11-ին Արցախի արտաքին գործերի նախարար Մասիս Մայիլյանն ընդունել է Ֆրանսիայի Ազգային ժողովի և Սենատի պատգամավորների պատվիրակությանը` Ֆրանսիա – Արցախ բարեկամության շրջանակի նախագահ Գի Տեսիեի գլխավորությամբ։

ԱԳՆ ղեկավարը ողջունել է ֆրանսիացի խորհրդարանականներին և կարևորել նրանց այցը՝  Արցախում առկա իրավիճակին ծանոթանալու, ինչպես նաև երկու ժողովուրդների միջև բարեկամական հարաբերությունների զարգացման տեսանկյունից։

Մասիս Մայիլյանն անդրադարձ է կատարել Արցախում պետականաշինության գործընթացին և տեղի ունեցող ժողովրդավարական զարգացումներին, մասնավորապես, վերջերս կայացած ՏԻՄ ընտրություններին։ ԱԳ նախարարն ընդգծել է, որ դրանք Արցախում ժողովրդավարական արժեքների հիման վրա հանրային կյանքի կազմակերպման գործընթացի հերթական դրսևորումն են։

Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել երկկողմ հարաբերություններում ունեցած ձեռքբերումներին, մարտահրավերներին և դրանց դիմակայելու հնարավորություններին։ Կողմերը նշել են Արցախի միջազգային կապերի զարգացման անհրաժեշտությունը և նրա բնակիչների հիմնարար իրավունքների և ազատությունների անխոչընդոտ իրացման կարևորությունը։

Մասիս Մայիլյանն ընդգծել է երկու երկրների միջև խորհրդարանական դիվանագիտության և ապակենտրոնացված համագործակցության զարգացման ուղղությամբ ջանքերը կրկնապատկելու անհրաժեշտությունը։ Այս համատեքստում ԱԳՆ ղեկավարը կարևորել է Ֆրանսիա-Արցախ բարեկամության շրջանակի առանցքային դերը։

Արցախի արտաքին գործերի նախարարություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30