Լրահոս
Օրվա լրահոսը

Գագիկ Խաչատրյանը նիստին չէր եկել. կալանքի ժամկետը երկարացնելու վերաբերյալ որոշումը կհրապարակվի վաղը

Հոկտեմբեր 23,2019 16:13

Հիվանդանոցում բուժօգնություն ստանալուց հետո կալանավայր տեղափոխված Ֆինանսների նախկին նախարար Գագիկ Խաչատրյանն այսօր առողջական պատճառներով չի ներկայացել դատարան: Այս մասին լրագրողների հետ զրույցում դատական նիստից հետո ասաց Խաչատրյանի պաշտպան Երեմ Սարգսյանը:

Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում այսօր քննվեց Գագիկ Խաչատրյանի կալանքի ժամկետը երկարացնելու ԱԱԾ-ի միջնորդությունը։

Երեմ Սարգսյանն ասաց, որ կողմերը ներկայացրել են իրենց դիրքորոշումները, որոշումը կհրապարակվի հոկտեմբերի 24-ին՝ ժամը 12-ին: Պաշտպանի խոսքով, մեղադրող կողմի հիմնավորումն, ըստ էության, այն է, թե ազատության մեջ գտնվելով, Գագիկ Խաչատրյանը կթաքնվի վարույթն իրականացնող մարմնից, կխոչընդոտի գործի քննությանը։

«Մեր հակափաստարկները շատ օբյեկտիվ եւ տրամաբանական են։ Բազմիցս ասել, եւ հիմա էլ կրկնում եմ. Գագիկ Խաչատրյանը գտնվել է Գերմանիայում՝ հետվիրահատական պարտադիր բուժման մեջ։ Քննիչի ընդամենը մեկ զանգով նա դադարեցրել է բուժումը, վերադարձել, ներկայացել քննիչին, հույս ունենալով, որ թույլ կտան մեկ շաբաթով դարձյալ գնալ, բուժումը ստանալ եւ վերադառնալ»,-ասաց պաշտպանը՝ նշելով, որ եղել է կոնսիլիում, դրա եզրակացությունը ներկայացրել են դատավորին, այն ուղարկել են նաեւ

Գերմանիայի համապատասխան բժշկական կենտրոն, որտեղ մեկ այլ կոնսիլիում է հրավիրվել աշխարհահռչակ պրոֆեսորների մասնակցությամբ, նրանց կողմից այս եզրակացության հիման վրա տրվել է մեկնաբանություն, որ իրենք դեռ ապրիլից զգուշացնում էին, որ եթե չգա բուժման, կրկնակի վիրահատության կարիք կառաջանա:

Պաշտպանը պնդում է, որ տեղի ունեցողն ապօրինի է. «Հիմա արդեն ստացել են պատասխանը, բայց ասում են, թե պետք է փորձաքննություն իրականացնեն։ Քանի որ կոնսիլիումից իրենց ձեռնտու պատասխան չի ստացվել, որոշել են փորձաքննություն նշանակել։ Ակնհայտորեն խախտվում են անձի իրավունքները»:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031