Լրահոս
Օրվա լրահոսը

«Մենք հաղթելու ենք, որովհետև այս պատերազմը մենք չենք սկսել, ու մենք խաղաղություն ենք պարտադրելու թշնամուն». «Հանրապետություն» կուսակցություն

Սեպտեմբեր 28,2020 10:20

«Հանրապետություն» կուսակցությունը կոչ է անում ՀՀ-ում հավատարմագրված դեսպաններին, միջազգային կառույցներին, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրներին, ԵԱՀԿ-ի և ՄԱԿ-ի անդամ երկրներին՝ օբյեկտիվ գնահատել Ադրբեջանի հերթական ագրեսիան Արցախի Հանրապետության դեմ և դատապարտել թուրք-ադրբեջանական նոր սադրանքը:

Մենք կոչ ենք անում ողջ հայությանը՝ համախմբվել:

Մենք հաղթելու ենք միանշանակ, որովհետև մենք պայքարում ենք մեր անկախության ու ազատության համար: Մեզ չեն վախեցնի ոչ Անկարայի վարձկանները, ոչ ադրբեջանցիների սպառնալիքները: Առաջին անգամ չէ, որ Արցախն ու Հայաստանը՝ ողջ հայության հետ, ապացուցում են հայոց բանակի ուժն ու հաղթելու կամքը: Մենք հաղթելու ենք, որովհետև այս պատերազմը մենք չենք սկսել, ու մենք խաղաղություն ենք պարտադրելու թշնամուն:

Վստահ ենք, որ Արցախի ու Հայաստանի իշխանությունները միանգամայն տիրապետում են իրավիճակին և պատրաստ են հակադարձել թշնամուն դիվանագիտական ու ռազմական հարթության մեջ: Եթե Ադրբեջանը պատերազմ է ուզում, կստանա պատերազմ, որտեղ մենք բոլորս ԶԻՆՎՈՐ ենք: Ու գնալու ենք մեր հերոսների հաղթանակների ճանապարհով:

«Հանրապետությունը» պատրաստ է միանալ զորակոչվող աշխարհազորին ու կռվով ապացուցել հաղթելու համահայկական վճռականությունը»:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930