Լրահոս
Օրվա լրահոսը

Երբ և ինչ հակահամաճարակային սահմանափակումներ կվերացվեն Վրաստանում

Հունվար 22,2021 16:22

«Ալիք մեդիա». Վրաստանի կառավարությունում գործող միջգերատեսչական խորհրդի որոշմամբ՝ փետրվարի 1-ից Բաթումիում, Զուգդիդիում, Գորիում, Փոթիում և Թելավիում կվերականգնվի համայնքային տրանսպորտի, դպրոցների, խանութների և առևտրի կենտրոնների աշխատանքը:

Ինչ վերաբերում է Թբիլիսիին, Ռուսթավիին և Քութաիսիին, այս քաղաքներում փետրվարի 1-ից աշխատանքը կվերսկսեն խանութներն ու առևտրի կենտրոնները, իսկ դպրոցների և համայնքային տրանսպորտի աշխատանքի վերականգնումը հետաձգվում է մինչև մարտի 1:

Նույն որոշման համաձայն՝ երկրի խոշոր քաղաքներում բաց և փակ շուկաների աշխատանքը կթույլատրվի փետրվարի 15-ից:

Հարություն ՄԱԼԽԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031