Լրահոս
Օրվա լրահոսը

«Արցախը պիտի լինի դեօկուպացված և աշխարհում ճանաչված երկրորդ հայկական պետությունը՝ Շուշիով, Հադրութով». Թագուհի Թովմասյան

Մայիս 25,2021 00:15

Ազգային ժողովի անկախ պատգամավոր Թագուհի Թովմասյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

«Արցախը վերածնվում է…

Ասկերանի շրջանում մարդիկ նոր տներ են կառուցում։ Ոգևորիչ էր։ Շրջեցինք բնակավայրերում, զրուցեցինք մարդկանց հետ…

էս ծուռ ու անիրավ աշխարհից մեծ բան չէ նրանց ուզածը՝ ԽԱՂԱՂՈՒԹՅՈՒՆ։ Մնացածը՝ կլինի։

Նկարում երևացող շինաշխատանքները համայնքներից մեկում էր իրականացվում. տուն էր սարքում արցախցի երիտասարդը։

Հետաքրքրվեցի՝ քանի սենյականոց տուն եք կառուցում, շինարարը, որը պարզվեց նաև հենց տան տերն է, հանգիստ պատասխանեց՝ 3։ «էդքան է ուժս պատում։ Կարևորը երեխաներս իրենց տանը մեծանան»,-հանգիստ ավելացրեց տան տերը։

Արցախը պիտի լինի դեօկուպացված և աշխարհում ճանաչված երկրորդ հայկական պետությունը՝ Շուշիով, Հադրութով… Յուրաքանչյուր հայ պետք է սա դարձնի իր օրակարգը։ Պարտվել ենք պատերազմում, բայց հաղթել կարող ենք և պարտավոր ենք այսուհետ՝ բոլոր դաշտերում»։

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31